Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Բացահայտումները շարունակվում են. «Կազանի պլանի» գաղտնիքը
 
 


   

 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

 

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ առաջարկել է Ռուսաստանին ստանձնել առաջնորդությունն Արցախի հարցում, տվել է բացասական պատասխան: Զախարովան ասել է, թե ԱՄՆ չի զիջի առաջնորդությունն Արցախի հարցում: Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը արել է բավական ուշագրավ հայտարարություն, որն ինչ որ իմաստով հնարավոր է դիտարկել նաեւ իբրեւ բացահայտում:

 

Զախարովան, որին կարծես թե բավական բնորոշ է դառնում անբռնազբոսությունն ու անկեղծությունն ասուլիսների ընթացքում, հայտարարել է, որ եթե ԱՄՆ զիջեր առաջնորդությունն Արցախի հարցում, ապա դա կլիներ առաջընթաց:

 

«Չեմ հավատում, որ ԱՄՆ-ն ինչ-որ հարցում կհամաձայնվի զիջել առաջնորդությունը Ռուսաստանին: Բայց եթե այդպես լինի, ապա դա իսկական առաջխաղացում կլինի», հայտարարել է Զախարովան:

 

Թե ինչ է պատկերացնում Ռուսաստանն ասելով առաջընթաց, պարզ է «կազանյան» կամ «Լավրովի» պլաններից: Դրանք ենթադրում են փաստացի միակողմանի զիջում Հայաստանից՝ տարածքների հանձնում Ադրբեջանին, Արցախի կարգավիճակի շարունակվող անորոշություն, եւ ռուս կամ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայում շփման գոտում: Այլ կերպ ասած, առաջընթացը, Ռուսաստանի պատկերացմամբ, տարածք խաղաղապահների դիմաց գործարքն է, որը կիրականացվի կամ հայկական կողմի համաձայնությամբ կամ պատերազմով, ապրիլի պատերազմն էր:

 

Դրանից հետո Ռուսաստանը փորձեց «արդիականացնել» կազանյան պլանը, վերածելով այն «Լավրովի պլանի»: Ըստ երեւույթին հայկական ծագմամբ ՌԴ արտգործնախարարը որոշեց «լավություն» կամ «լավրովություն» անել հայրենակիցներին եւ պլանի մեջ նվազեցնել հանձնման ենթակա տարածքների թիվը: Ըստ երեւույթին, դրանից էլ ծնվեց Պուտինի առաջարկը, որի մասին օրերս բարձրաձայնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթոյու Բրայզան: Նա ասել էր, թե հինգ շրջանների վերադարձի տարբերակը մտել է փակուղի, եւ որպես ելք, Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը Պուտինն առաջարկել է սկսել երկու շրջանից:

 

Ադրբեջանը Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո սկսեց հայտարարել, թե դրական զարգացումներ կան: Բաքվի գնահատմամբ, ռուսական կողմի գործողությունները խոստումնալից էին: Մոսկվան Բաքվին հորդորեց լռություն պահպանել, գործը չփչացնելու համար:

 

Բայց, գործն ինչպես երեւում է փչացնում է ոչ թե Բաքուն, այլ ԱՄՆ առաջնորդությունը, ինչպես կամա թե ակամա խոստովանում է Զախարովան: Փաստորեն ԱՄՆ առաջնորդությունն է, որ թույլ չի տալիս Մոսկվային առաջընթաց գրանցել իր պլաններում: Այլապես, եթե այն զիջվի, ինչպես հայտարարում է Զախարովան, դա կլինի առաջընթաց, այն էլ իսկական, ինչպես բնորոշում է նա:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
 



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 26.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (26.08.16)
Դիտումներ: 170 | Տեգեր: «Կազանի, Բացահայտումները, պլանի», գաղտնիքը, են., շարունակվում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...