RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Այսօր ու վաղը առանց տեղումների եղանակ է, հաջորդ 3 օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
 


 


   

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-15-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-15-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 11-12-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 13-14-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-15-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.07.18)
Դիտումներ: 774 | Տեգեր: Այսօր, օրերին՝, Առանց, ամպրոպ, հաջորդ, անձրև, եղանակ, տեղումների, Վաղը, Ու | - Վարկանիշ -: 0.0/0