RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

«Այլևս չի լինելու Հայաստանում, որ ինչ-որ մեկը ինչքան ուզի` այնքան խփի»
 


 


   Aravot

«Ցուցանիշը այլեւս որոշում է ժողովուրդը: Այլեւս չի լինելու Հայաստանում, որ ինչ-որ մեկը ինչքան ուզի`այնքան խփի: Նման բան այլեւս Հայաստանում բացառվում է: Եվ մենք, մեր հնարավոր բոլոր միջոցներով, պիտի ամեն ինչ անենք, որ ապագա խորհրդարանական ընտրությունները հասցնենք այն փուլին, որ առաջին անգամ Հայաստանում`1996 թվականից հետո, լինեն ազատ-արդար ընտրություններ»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Լրագրողները նորանշանակ նախարարից հետաքրքրվում էին մարզպետների նշանակումներով, հարցեր էին ուղղում մարզպետների`առաջիկա արտահերթ ընտրություններում մարզպետների ազդեցությունների մասին: Նախարարն ասաց`Նոր Հայաստանում այդպիսի բաներ չեն լինելու. «Մարզպետներն այլեւս որեւէ կուսակցության շտաբի չգրանցված պետ չեն լինելու»: Նա ասաց, որ մարզպետների կուսակցական պատկանելիությունը դեր չի ունենալու ընտրություններում: Ասում է`մարզպետի դերակատարումը պետք է օրենքի պահպանումը լինի:

Նախարարն ասաց նաեւ, որ առաջիկա օրերին հայտնի կդառնան մյուս չորս մարզպետների թեկնածունների անունները. «Սպասեք թող անակնկալ լինի»։ Նախարարի հավաստմամբ, «Ծառուկյան» դաշինքից եւս մարզպետներ կնշանակվեն: Չի բացառվում, որ 4-ն էլ այդ դաշինքից կլինեն։

Մանրամասն...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (31.05.18) | Հեղինակ: Aravot
Դիտումներ: 1040 | Տեգեր: այնքան, «Այլևս, որ, լինելու, ուզի, մեկը, Հայաստանում, չի, Ինչքան, ինչ-որ | - Վարկանիշ -: 0.0/0