Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ջրհոս. Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք... 01 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
 
 
Загрузка...


Խոյ:  Այսօր չարժե նոր համախոհներ փնտրել: Սխալներ թույլ տալու, մարդկանց ոչ ճիշտ գնահատելու վտանգը մեծ է: Կարող եք ապավինել հին գործընկերների աջակցությանը: Սակայն հաշվի առեք, որ  ամենաբարդ գործերը ձեզ են բաժին ընկնելու և ստիպված եք լինելու դրանք ինքնուրուն անել: Նշանի շատ ներկայացուցիչներ հարազատների հոգատարության և ուշադրության կարիքը կզգան, ինչը կարող է հարաբերություններում որոշ խնդիրներ առաջացնել:

Ցուլ: Մանրուքներում զիջողականությունը թույլատրելի է, սակայն, երբ խոսքը գնում է կարևոր հարցերի մասին, ապա, ցանկալի արդյունքի հասնելու համար, արժե համառություն և վճռականություն դրսևորել: Հրաշալի օր է կոկետություն, թեթև ֆլիրտ անելու համար: Գրասենյակային սիրավեպ սկասելու հավանականությունը մեծ է: Երեկոն հարմար է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար:

Երկվորյակներ: Շատ խնդիրներ կծագեն, և պատահական չէ, որ նշանի ներկայացուցիչներին չի հաջողվի օրվա ընթացքում լավ տրամադրություն պահպանել: Փորձեք ամեն կերպ խուսափել կոնֆլիկտներից: Թեև չեք շտապի կարծիք հայտնել, և ձեր դժգոհությունների մասին կլռեք, միևնույն է, իրավճակը կշարունակի լարված մնալ: Մտածեք, թե ինչպես կարելի է այն փրկել, ձեզ մոտ, անկասկած, հրաշալի գաղափարներ կծնվեն:

Խեցգետին:  Հակված եք ապավինել ներքին ձայնին, ինչը, որոշ դեպքերում, կհիասթափեցնի: Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել, նաև նոր նախագծերի իրականացմանն անցնել, հատկապես, եթե դրանք ենթադրում են համագործակցություն այն մարդկանց հետ , ովքեր արդեն մեկ անգամ ձեզ մոլորեցրել են:

Առյուծ: Աշխատավայրում կարող եք թույլ տալ թեթև ֆլիրտ, հնարավոր է գրասենյակային  սիրավեպի սկիզբ դրվի: Գործնական հանդիպումները լավ կանցնեն, լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, ում կարծիքը ձեզ համար շատ կարևոր է: Հնարավոր են շահութաբեր գործարքներ:

Կույս:  Հնարավոր են նոր ծանոթություններ: Շփումներում առավել շրջահայաց եղեք: Ու թեև այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, նախ փորձեք  հասկանալ, թե ում հետ կստացվի լեզու գտնել, իսկ ում հետ՝ ոչ: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար:

Կշեռք:  Գումարային շահույթը  թեև աննշան է, սակայն՝ ճիշտ ժամանակին: Ձեր հոգատարությամբ կշրջապատեք բոլոր նրանց, ում հանդեպ համակրանք եք տածում: Սակայն հիշեք՛, շրջապատի մարդիկ միշտ չէ, որ գնահատում են ձեր ջանքերը:

Կարիճ: Կանանց հետ լեզու գտնել չի հաջողվի, անգամ եթե նրանց հանդեպ բարեկամաբար եք տրամադրված, վերջիններիս կթվա, թե դա ծուղակ է: Խուսափեք ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելուց , դրամական միջոցները ճիշտ  տնօրինել այսօր չի ստացվի: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրելիի հետ շփվելու, և համատեղ հանգիստ կազմակերպելու համար:

Աղեղնավոր: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել , վերջիններս, շատ անգամներ, կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ինքնազարգացման համար:

Այծեղջյուր: Այսօր կնքած գործարքներն եկամտաբեր չեն լինի, իսկ գնումները դժվար թե հաջող լինեն: Կարող եք ապավինել ընկերների և հարազատների  աջակցությանը: Մտերիմ մարդիկ կլսեն ձեզ, խորհուրդ կտան, թե ինչպես վարվել, կառաջարկեն իրենց օգնությունը: Ուղևորությունները ցանկալի չեն:

Ջրհոս:  Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք: Հակված եք գերագնահատել մարդկանց, վստահել նրանց, ովքեր արժանի չեն դրան: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Չափից շատ մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ, դիմեք հարազատների օգնությանը: Հնարավոր է գումարային շահույթ:

 Ձկներ: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք: Ճիշտ ընտրված հանդերձանքի շնորհիվ՝ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Հրաշալի օր է ճանապարհորդությունների, օտարերկրացիների հետ շփվելու համար: Միջազգային կազմակերպությունների կողմից հնարավոր են գայթակղիչ առաջարկներ:

 
 

Աստղակերպի բոլոր նշանների հետաքրքիր բնութագրերը՝ ԱՅՍ ՏԵՍԱՑԱՆԿՈՒՄ



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (01.10.17) | Հեղինակ: «Հրապարակ» W
Դիտումներ: 2054 | Տեգեր: ԻՆՉ, Են, Մայիսի, 05, հուշում, աստղերը... | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...