Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Արթուրին և Միհրանին թուրքերն ու ադրբեջանցիները Ռիոյում պարտության դիմաց առաջարկել էին 5 մլն դոլար
 
 


   

 

nyut.am-ը գրում է. երեկ երեկոյան, երբ մեր օլիմպիականները ժամանեցին Երևան, կայքի  թղթակիցը չկարողացավ մոտենալ մեր տղաներին և պարզել ստորև ներկայացվող լուրի իսկությունը: Սակայն մեր աղբյուրին այնքան ենք վստահում, որ գրում ենք այդ մասին:

Երբ օլիմպիական խաղերի ժամանակ Միհրան Հարությունյանը և Արթուր Ալեքսանյանը դուրս եկան կիսաեզրափակիչ, պարզ դարձավ, որ նրանց մրցակիցներն են համապատասխանաբար ադրբեջանցի Ռասուլ Չունաևը և թուրք Չենք Իլդեմը:

Այս երկու եղբայրական երկրների ներկայացուցիչները կիսաեզրափակիչից քիչ առաջ միջնորդի միջոցով Միհրանին և Արթուրին առաջարկել են երկուսուկեսական միլիոն դոլար` պարտվելու դիմաց:

2015 թ. աշխարհի չեմպիոն Չունաևին ադրբեջանցիները շատ էին ցանկանում տեսնել օլիմպիական բարձունքում, և ոչինչ չէին խնայում դրա համար: Նույնը և թուրքերը` Իլդեմի դեպքում:

Մեր տվյալներով` մերոնք թուրքերին ու ադրբեջանցիներին իրենց կաշառքի առաջարկի հետ միասին ուղարկել են համապատասխան տեղը:

Արդյունքում Միհրան Հարությունյանը կիսաեզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցուն, իսկ Արթուր Ալեքսանյանը 9:0 հաշվով ուղղակի ոչնչացրեց թուրք ախոյանին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

 



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 28.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (28.08.16)
Դիտումներ: 2444 | Տեգեր: պարտության, առաջարկել, Ռիոյում, էին, Ու, Միհրանին, Արթուրին, ադրբեջանցիները, թուրքերն, դիմաց | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...