RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Արտակարգ դեպք Մոսկվա-Երևան չվերթի օդանավում. ՌԴ քաղաքացիները ծեծել են միմյանց
 


 


   

Հունիսի 14-ին` ժամը 03.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավի մեջ անկարգ ուղևոր կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված չվերթի ուղևորներ ՌԴ քաղաքացիներ 1982 թ. ծնված Անտոն Ն.-ն, 1987 թ. ծնված Ալեքսեյ Ի.-ն և 1967 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքնաթիռի սրահում վիճաբանել են միմյանց հետ, տվել են փոխադարձ խուլիգանական հայհոյանքներ և ծեծել միմյանց:

Նշված անձինք ժամը 05.20-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (14.06.18)
Դիտումներ: 4625 | Տեգեր: Են, Մոսկվա-Երևան, ԱՐՏԱԿԱՐԳ, դեպք, չվերթի, ծեծել, միմյանց, քաղաքացիները, ՌԴ, օդանավում. | - Վարկանիշ -: 0.0/0