Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Արմենչիկը հրաժարվել է երգել հայ գործարարի որդու հարսանիքին, որի ժամանակ երգել է Լեդի Գագան. ո՞րն է պատճառը
 

 


   

Այսօրվա մամուլը գրում է. «Երգիչ Արմենչիկը հրաժարվել է երգել ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի եւ նույնպես խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլայի հարսանիքի ժամանակ: Armtimes.com-ի տեղեկություններով՝ նրան 100 հազար դոլար են առաջարկել հուլիսի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում (որտեղ անցկացվում է «Օսկարի» մրցանակաբաշխությունը) կայացած խնջույքի ժամանակ 2 երգ կատարելու համար, սակայն նա չի համաձայնել:

Երգչի որոշման պատճառն այն է, որ նա հրավիրված է եղել Լիբանանում անցկացվող «Jounieh Summer Festival 2017» փառատոնին: Այն մեկնարկել է հունիսի 24-ին եւ ավարտվելու է հուլիսի 9-ին: Փառատոնի շրջանակներում Արմենչիկը համերգով հանդես է եկել երեկ՝ հուլիսի 2-ին, Բեյրութում:

Ինչ վերաբերում է գործարարների երեխաների հարսանեկան խնջույքին, ապա այնտեղ հայտնիների պակաս չի եղել: Հանդիսությունը վարել են ռուս հայտնի հաղորդավարներ Քսենիա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը: Հյուրերի առջեւ իրենց երգերով ներկայացել են ամերիկացի հայտնի աստղ Լեդի Գագան, ռուսական շոու բիզնեսի աստղեր Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Սվետլանա Լոբոդան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 04.07.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.07.17)
Դիտումներ: 1066 | Տեգեր: ժամանակ, որդու, հրաժարվել, հարսանիքին, Հայ, Արմենչիկը, որի, գործարարի, երգել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...