Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ինչ իրավիճակ է «Առինջ մոլ»-ում
 
 


   

ArmLur.am-ը հայտնել էր, որ երեկ լարված իրավիճակ է եղել «Առինջ մոլ»-ում, որտեղ կրկին բախվել էին  առևտրականներն ու ՊԵԿ աշխատակիցները: Բանն այն է, որ առևտրի ամբողջ տարածքով մեկ մեծ թվով ՊԵԿ աշխատակիցներ են շրջում եւ հերթապահություն են սահմանում՝ հրաժարվելով որևէ մեկնաբանություն տալուց:

Երեկ մոլի առեւտրականները փակել էին իրենց տաղավարները, որպեսզի փակեին Երևան-Աբովյան ճանապարհը, սակայն առևտրականների խոսքով, մոլի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը թույլ չի տվել: Սակայն այսօր մոլում իրավիճակը հանգիստ է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը նշեց, թե այսօր ՊԵԿ աշխատակիցները չեն եկել, տարածքում հանգիստ իրավիճակ է տիրում, առևտրականներն էլ աշխատում են:

Հիշեցնենք, առեւտրականները դժգոհ են, որ հարկայինը յուրաքանչյուր ապրանքի շարժի համար առանձին փաստաթուղթ է պահանջում, որը եւ ժամանակատար է, եւ ծախսատար, եւ այս առիթով արդեն մի քանի բողոքի ակցիա են արել ԱԺ-ի մոտ, մոլի տարածքում, ինչպես նաեւ բախվել են մոլ այցելած ՊԵԿ աշխատակիցների հետ: Իրենց խնդրով առեւտրականները եկել էին նաեւ կառավարություն, սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը նրանց չէր ընդունել:



Տարածել...


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.11.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.11.17)
Դիտումներ: 380 | Տեգեր: ԻՆՉ, մոլ»-ում, իրավիճակ, «Առինջ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...