Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. 18:30-ին խորդանոցում կախվել է հայրը, իսկ 07:00-ին՝ նույն վայրում հայտնաբերվել է նրա տղայի կախված դին. shamshyan.
 
 
Загрузка...


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 8-ին ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Հովիկ Կարապետյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ մահացածը 60-ամյա Մեսրոպ Ալամյանն էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանի ժամ է պահանջվում, որպեսզի ոստիկաններն ու քննիչները համոզեն մահացածի տղային՝ 34-ամյա Դերենիկ Ալամյանին, որպեսզի նա հոր դին թույլատրի տեղափոխեն հիվանդանոց՝ դատաբժշկական փորձաքննության:

Դատաբժշկի նախնական եզրակացույթան համաձայն՝ Մ.Ալամյանի մահը վրա է հասել կախվելու միջոցով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Ալամյանը ինքնասպան է եղել իրենց տան անասնգոմին կից խորդանոցում՝ հակի թելով:

Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին, ժամը 07:00-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ, որտեղ տներից մեկի անասնագոմին կից խորդանոցում կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Նույն օպերատիվ քննչական խումբը մեկնում է Հնաբերդ ու տեղում պարզում, որ դիակը հայտնաբերվել է Մ. Ալամյանի տան անսանագոմին կից խորդանոցում, իսկ կախվածը հանդիսանում էր նրա տղան՝ Դերենիկ Ալամյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.02.17)
Դիտումներ: 1115 | Տեգեր: խորդանոցում, առեղծվածային, 07:00-ին՝, Իսկ, 18:30-ին, մարզում., Արագածոտնի, կախվել, հայրը, դեպք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...