RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Արցախում զոհված Գրիգորը 5 ամսից կզորացրվեր. նա ՌԴ-ից եկել էր ծառայության մեկնելու
 


 


   news.am

ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած 20-ամյա Գրիգոր Եղոյանը Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան գյուղի բնակիչ էր: NEWS.am-ի հետ զրույցում Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը նշեց, որ Գրիգորը զորակոչվել էր 2016թ. հուլիսին, նա 5 ամսից կզորացրվեր: Գրիգորը տան կրտսեր զավակն էր. ունի քույր եւ եղբայր: Ընտանիքը Ռուսաստանի Դաշնությունում է, Գրիգորն եկել էր Հայաստան ծառայության մեկնելու համար:

Գրիգոր Եղոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Ավելի վաղ Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել 20-ամյա Գրիգոր Եղոյանը:





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (23.02.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 562 | Տեգեր: Նա, Գրիգորը, ծառայության, Էր, Արցախում, ամսից, եկել, զոհված, կզորացրվեր., ՌԴ-ից | - Վարկանիշ -: 0.0/0