Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


«Առավոտ». Ատելությունից կատաղած ոստիկանները մտնում են տները՝ քաղաքացիներից վրեժ են լուծում
 
 
Загрузка...


 

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հիշում եմ՝ իմ տաղանդավոր ավագ գործընկերներից մեկը, որը, ցավոք, հիմա մեզ հետ չէ, թերթում գրել էր, որ ատում է Լեւոն Տեր–Պետրոսյանին՝ մասնավորապես, այն պատճառով, որ իր թոռը ծնվել է օտարության մեջ։ «Ատում եմ» բառը նա գրել էր մի քանի անգամ եւ մեծատառերով։ Ուժեղ էմոցիաներ արտահայտելու տեղն այն ժամանակ թերթերն էին, քանի որ Ֆեյսբուք եւ ընդհանրապես համացանց այն ժամանակ չկար։ Չգիտեմ, ում ինչպես, բայց ինձ թե 20 տարի առաջ, թե հիմա թվում է, որ լրատվամիջոցը բուռն հրճվանք կամ բուռն ատելություն արտահայտելու տեղ չի, որ ամեն մեկի եւ ամեն ինչի մասին կարելի է ասել ամեն ինչ, բայց առանց փրփրելու, առանց լացակումած հուզականության, առանց այն երեւույթի, որը կոչվում է hate speech, ատելության խոսք։

Իհարկե, ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը, բայց ատելության քարոզելու մեջ ես հոգեպես անառողջ բան եմ տեսնում, նաեւ վտանգավոր՝ ի վերջո, բումերանգ է։ Ատելությունից կուրացած քաղաքացիները չեն կարեկցում այդ երկու շաբաթների ընթացքում սպանված եւ վիրավոր ոստիկանների ընտանիքներին, ատելությունից կատաղած ոստիկանները մտնում են մարդկանց տները՝ քաղաքացիներից վրեժ են լուծում, նռնակներ են շպրտում մարդկանց վրա, սադիստաբար ծեծում են լրագրողներին։

Կողմերը կոչ են անում ատել «անարդարներին», բայց իրենց՝ «արդարների» «մանր անհարթություններին» ըմբռնումով մոտենալ։ Իսկ երբ հրաժարվում ես որեւէ մեկին ատել, ուրեմն «համ մեխին ես խփում, համ նալին»։ Բայց մարդը ոչ մեխ է, ոչ նալ, մարդը մարդ է:

Երեխաներին դպրոցներում սովորեցնում են «եկեղեցու պատմություն», այսինքն՝ որ կաթողիկոսն է որից հետո եկել, ինչպես նաեւ «ազգային-ազատագրական պայքար», այսինքն՝ ինչպես է պետք ատել թուրքերին: Իսկ որտե՞ղ են սովորեցնում ամեն պարագայում մարդ լինելու, ամեն մեկի, նույնիսկ ամենափչացած ու ամենամեղավոր էակի մեջ մարդ տեսնելու արվեստը: Դա «հատուկ դասընթաց» է, որի ավանդույթը մենք չունենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.08.16)
Դիտումներ: 543 | Տեգեր: տները՝, «Առավոտ»., Են, մտնում, կատաղած, քաղաքացիներից, ոստիկանները, վրեժ, Ատելությունից | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...