Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Արևելյան արդարադատություն. Սաուդյան-Արաբիայում արքայազնի են գլխատել (ֆոտո)
 
 
Загрузка...


Մեր երկրագունդը, թվում էր, արդեն վաղուց հրաժարվել է մահապատժից, սակայն այն մինչ օրս կիրառվում է աշխարհի շատ երկրներում, օրինակ`Սաուդյան Արաբիայում: Եվ չնայած սա բարբարոսության դրսևորում է, սակայն այս երկրում այն կատարելության է հասցվել:

Սաուդյան Արաբիայում մահապատիժը ոչ միայն չի վերացվել, այլև իր թիրախ է դարձրել անգամ երկրի առաջին դեմքերին: Օրենքն այստեղ բոլորին է վերաբերում, այդ թվում`թագավորական ընտանիքի անդամներին:

Հոկտեմբերի 18-ին երկրի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց ամբողջ աշխարհին, որ գլխատման է դատապարտվել Տուրկի բին Սաուդա ալ-Կաբիրա արքայազնը: Երկու տարի առաջ նրան մեղադրանք է առաջադրվել խմբակային ծեծի ժամանակ սպանություն կատարելու համար:

Արքայական ընտանիքի անդամը արդարադատությանը դեմ դուրս չի գալիս: Ավելին, նա անձամբ է ոստիկաններին դեպքի վայր կանչել և ինքնախոստովանական ցուցմունք տվել:

Շարիաթի գործող օրենքների համաձայն`արքայազն Տուրկի բին Սաուդա ալ-Կաբիրան դատապարտման ամենախիստ պատժին էր արժանացել: Նման ճակատագրի են արժանանում սպանության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, զինված կողոպուտի, բռնաբարության և անարգանքի և հայհոյանքի մեջ մեղադրվելու դեպքում:

Այդուհանդերձ, մենք ունենք Սաուդյան-Արաբիայի բնակիչներից սովորելու բաներ, իսկ ավելի կոնկրետ` արդարամտությունն ու ճշմարտախոսությունը: Եթե մեր էլիտայի ներկայացուցիչներն անգամ տուգանքների վճարից են խուսափում, ինչպես կարող ենք հույս ունենալ, որ ինչ-որ մեկն անկեղծ կխոստովանի իր մեղքերը:




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (23.10.16) | Հեղինակ: armlur.am W
Դիտումներ: 1993 | Տեգեր: Են, (ֆոտո), արքայազնի, արդարադատություն., գլխատել, Արևելյան, Սաուդյան-Արաբիայում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...