RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Ապտակողը պատասխան ապտակ տվեց ընդամենը. ես տեսա մարդ, ոչ թե կին. Դավիթ Օհանյանը շարունակում է արդարանալ
 


 


   armlur.am

Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու` իսկական շոուի վերածված նիստի շուրջ շարունակվում են քննարկումները: «Երկիր Ծիրանի խմբակցության ավագանու անդամներից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պաշտպանելու հանձնառությունն իրենց վրա վերցնողների թվում էին Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց գործիչների հետ` փորձելով հասկանալ, թե ինչու կնոջ հետ նման կերպ վարվեցին:

Դավիթ Օհանյան` Երեւանի փոխքաղաքապետ

-Պարո՛ն Օհանյան, նիստում տեղի ունեցած միջադեպի կադրերից էլ երեւում է, որ կարծես թե ՀՀԿ-ական ավագանու անդամների կողմից հարձակում է լինում «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանի վրա. նրան հարվածներ հասցրին: Ինչո՞ւ Դուք եւ Ձեր գործընկերները նման կերպ վարվեցիք:

-Այդ իրավիճակում էլ ուրիշ ինչպե՞ս պետք է վարվեինք:

-Բայց ըստ Ձեզ` ի՞նչ կարող էր լինել: Գո՞ւցե Մարինա Խաչատրյանը պարզապես այդ տարան դներ քաղաքապետի սեղանին ու նստեր իր տեղում:

-Ինքը նախօրոք պատրաստվել էր, այսինքն` չէր պատրաստվում դներ ու հեռանար:

Ի՞նչ վտանգ կարող էր լինել Տարոն Մարգարյանի համար:

-Ընդամենը գործընթացը նայենք. դա ընդունելի՞ է, թե՞ ոչ: Դրա դրսեւորման տարբեր ձեւեր կան, չէ՞: Ես չեմ հիշում դեպք, երբ իրենք հարց բարձրացնեն, ու այդ հարցին համապատասխան ընթացք չտրվի: Եվ ես չեմ խորանում` ի՞նչ կարող էր լինել…: Ես ինձ հարգած չէի լինի, եթե այդ պարագայում չկանխարգելեի:

-Պարո՛ն Օհանյան, բայց չի կարելի տղամարդուն հարգել, եթե ձեռք է բարձրացնում կնոջ վրա: Չի կարելի կնոջն ապտակել, մազերը քաշել:

-Եթե անկեղծ լինենք` ես այնտեղ կին չեմ տեսնում: Շատ կներես, բայց իրականում ես այնտեղ կին չեմ տեսնում, որովհետեւ հայ կինը, հայ մայրը չի կարող իր գործողությունների մեջ նման դրսեւորում ցուցաբերել: Երկրորդն էլ, անձամբ ես բռնություն չեմ գործադրել:


Շարունակությունը այստեղ.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (18.02.18) | Հեղինակ: armlur.am
Դիտումներ: 146 | Տեգեր: տվեց, Ոչ, ընդամենը., Ապտակողը, տեսա, մարդ, Ես, ԱՊՏԱԿ, պատասխան, Թե | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |