Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


Ապրիլին Ադրբեջանը կարող է հարձակվել. Մոսկվան հնարավոր է դիմի վտանգավոր քայլի
 
 
Загрузка...


Ադրբեջանական կողմը մոտ ամիսներին կարող է ևս մի ռազմական հարձակում իրականացնել: Հավանական շրջանը ապրիլ ամիսն է, եթե հաշվի առնենք մի քանի գործոններ՝ դիվանագիտական օրացույցը, տեղանքը, եղանակային պայմանները: 1in.am-ի հետ հարցազրույցում նման կանխատեսում արեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ նշելով, որ այնուամենայնիվ, այսօրվա իրադրությունը զգալիորեն տարբերվում է նախորդ տարվա ապրիլից: Հայաստանի ու Արցախի զինված ուժերը հիմա ավելի լավ են զինված ու պատրաստված մարտական գործողություններին, երկրորդը՝ Ադրբեջանը զրկված է հայկական կողմին անակնկալի բերելու հնարավորությունից:

Քաղաքագետի խոսքերով՝ ներկայումս հայկական և ադրբեջանական կողմերի միջև լուրջ բանակցություններ սկսելու հեռանկարներ չկան. բանակցային գործընթացի վերսկսման մասին կարելի է խոսել միայն ռազմական գործողությունների հաջորդ փուլի ավարտին:

 

– Պարոն Կիրակոսյան, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, թե իրենք պատրաստ են բանակցել հիմնախնդրի կարգավորման շուրջ, և հիմա հայկական կողմը պիտի քաղաքական կամք ցուցաբերի:

– Ես համաձայն չեմ Ադրբեջանի արտգործնախարարի հետ, նա կեղծավորություն է անում: Եթե Մամեդյարովի ասածը, թե իրենք պատրաստակամ են բանակցելու, ճիշտ լիներ (և ես շատ կուզենայի, որ իրոք այդպես լիներ), ապա Ադրբեջանը և Հայաստանը պիտի ընդունեին Մադրիդյան սկզբունքները և անմիջապես վերադառնային դիվանագիտական լուրջ բանակցություններին, բայց դա չի համապատասխանում իրականությանը՝ հատկապես հաշվի առնելով նախորդ տարվա ապրիլի ռազմական լուրջ հարձակումը Ադրբեջանի կողմից և առաջիկայում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:

– Մամեդյարովը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցարզույցում ակնարկել է կարգավորման ինչ-որ «ծրագրի» մասին, որն ինքը քննարկել էր Լավրովի հետ Մոսկվայում: Ի՞նչ «ծրագրի» մասին է նա խոսում: Կարծում եք՝ սա իրակա՞ն է:

– Կարծում եմ՝ ռուսաստանցի և ադրբեջանցի պաշտոնյաները վերջին բանակցություններում կենտրոնացել են այսպես կոչված՝ «Լավրովի ծրագրի» վրա: Այս թեմայի առնչությամբ կուզենայի հղում անել իմ գործընկեր Դավիթ Շահնազարյանի վերջին հարցազրույցներին, բայց ընդհանրապես Ռուսաստանը այսօր ավելին է, քան պարզապես Հայաստանին ու Ադրբեջանին զենք մատակարարող երկիր: Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Ռուսաստանը կարող է վտանգավոր քայլ անել տարածաշրջանի համար՝ փորձելով խաղաղապահ ուժեր մտցնել Լեռնային Ղարաբաղ:

– Ի՞նչ է այժմ տեղի ունենում Ղարաբաղի շուրջ, ի՞նչ գործընթացներ եք տեսնում:

– Եթե անկեղծ պատասխանեմ, ապա ոչինչ էլ տեղի չի ունենում, սա է խնդիրը: Դիվանագիտությունը մտել է փակուղի, չկա նույնիսկ աշխարհաքաղաքական հետաքրքրություն հիմնախնդրի հանդեպ: Այս իրավիճակում իրական դինամիկ գործոնը գալիք ամիսներին Ադրբեջանի մեկ այլ հարձակման հավանականությունն է: Ադրբեջանը երկու պատճառ ունի դրա համար, առաջինը իր որոշ հաջողությունն է ապրիլյան կռիվներում և ինչ-որ տարածքներ գրավելու ու պահելու կարողությունը, երկրորդը՝ հակամարտության սրումը հնարավորություն է տալիս Ադրբեջանի իշխանություններին շեղել հանրության ուշադրությունը երկրի ներքին տնտեսական խնդիրներից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.


Զգուշացում` Այս տեսանյութերի հավաքածուն, ինչը պարունակում է ցենզուրայից դուրս խոսակցություններ և կադրեր տեղադրվում է հեռուստաընկերությունների և լրագրողների մեծ խմբի քանակով, որպեսզի նրանք օգտվեն կադրերից իրենց ռեպորտաժները պատրաստելիս, քառօրյա պատերազմի մասին: Խնդրում եմ մի տարածեք այն ամբողջովին որպեսզի խուսափենք անչափահասների և կանանց դիտումից մինչ այն կհղկվի լրագրողների կողմից: 

Արշակ Զաքարյան
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.02.17)
Դիտումներ: 3624 | Տեգեր: քայլի, վտանգավոր, Ապրիլին, Ադրբեջանը, դիմի, Մոսկվան, կարող, հնարավոր, հարձակվել. | - Վարկանիշ -: 0.0/0