RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Անկարան արձագանքել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
 


 


   news.am

Անկարան արձագանքել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է հոլանդական խորհրդարանի որոշումը՝ այն անվանելով «անհիմն» եւ «իրավական ուժ» չունեցող, հաղորդում է Anadolu-ն:

Ավելի վաղ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի անդամները հավանություն էին տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: Միեւնույն ժամանակ, արտգործնախարարի պաշտոնակատար Սիգրիդ Կաագը նշել էր, որ Նիդերլանդների կառավարությունը չի հետեւի խորհրդարանի օրինակին: Նրա խոսքով՝ կառավարությունը «շարունակելու է զսպվածություն ցուցաբերել»:

Խորհրդարանականները նաեւ որոշել են, որ կառավարության անդամը կմասնակցի ապրիլի 24-ին Երեւանում հիշատակի միջոցառումներին:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (23.02.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 298 | Տեգեր: ցեղասպանության, Նիդերլանդների, արձագանքել, կողմից, Անկարան, Հայոց, խորհրդարանի, ճանաչմանը | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |