RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Ահա թե ինչու է թանկացել ձմերուկը
 


 


   

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին գյուղատնտեսական մի շարք ապրանքներ վաճառվում են բավականին թանկ գներով։

Խոսքը եւ մրգերի, եւ բանջարեղենի մասին է։ Շատերի զարմանքն է հարուցում ձմերուկի բարձր գինը. եթե նախորդ տարիներին ձմերուկը վաճառվում էր կիլոգրամը 80-100 դրամով, ապա հիմա գինը տատանվում է 210-220 դրամի սահմաններում։ Նույնը պոմիդորի դեպքում է. հիմա պոմիդորի գինը գերազանցում է 300 դրամը, մինչդեռ նախորդ տարվա այսամիսներին 80-120 դրամով է վաճառվել։ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը թերթի հետ զրույցում ասել է, թե կոնկրետ ձմերուկի եւ լոլիկի գների աճը պայմանավորված է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ։

Միաժամանակ նա տեղեկացրել է, որ այս օրերին ՌԴ–ից ձմերուկ է ներկրվում Հայաստան։ «Հիմա տեղական արտադրության ձմերուկով ներքին սպառման պահանջը չի բավարարվում, այս պատճառով հանրապետություն ձմերուկ ներմուծվում է»,– նշել է նա։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.08.18)
Դիտումներ: 375 | Տեգեր: թանկացել, ԻՆՉՈՒ, Ահա, ձմերուկը, Թե | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |