RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Ագարակ գյուղի մոտ բեռնատարը կողաշրջվել է
 


 


   news.am

Փետրվարի 17-ին, ժամը 23:14-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «DAF» մակնիշի 77 AA 977 պետհամարանիշով բեռնատարը (բեռնված մոտ 20 տոննա ցորենով) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Փրկարարները բեռնատարի վարորդ՝ 1976 թ. ծնված Գ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային, վերջինս հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (18.02.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 121 | Տեգեր: կողաշրջվել, մոտ, Ագարակ, գյուղի, բեռնատարը | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |