RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

Ադրբեջանը ԱՄՆ հանդեպ դժգոհություն է հայտնել եւ կանչել դեսպանին
 


 


   news.am

Ադրբեջանը ԱՄՆ նկատմամբ խիստ դժգոհություն է հայտնել:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են փոխանցվել:

Նշենք, որ նոտայի փոխանցումը պայմանավորված է ԱՄՆ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցով: 

«ԱՄՆ այս քայլը լուրջ վնաս է հասցնում բանակցությունների գործընթացին, ծառայում է տարածաշրջանում լարվածության աճին եւ վնաս է հասցնում խաղաղության ու անվտանգության ապահովման շարունակական ջանքերին: ԱՄՆ-ն նման կարգի քայլով լուրջ հարված է հասցրել իր նկատմամբ ադրբեջանցի ժողովրդի եւ հասարակական կարծիքի վերաբերմունքին: ԱՄՆ նման պահվածքին ի պատասխան Ադրբեջանը համարժեքորեն կհենվի փոխադարձության սկզբունքի վրա»,- նշել է Հաջիեւը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.03.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 169 | Տեգեր: ԱՄՆ, Դեսպանին, հանդեպ, եւ, դժգոհություն, Ադրբեջանը, կանչել, հայտնել | - Վարկանիշ -: 0.0/0