RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Լրահոսից

50մլն դրամով ծաղիկներ, թե 1000 թումանով մկան ծակ
 


 


   PrimeNews.am

primenews.am-ը գրում է․

Երկրում, փաստորեն, ոչ միայն իրավիճակ է փոխվել, այլև՝ մտածողություն։

Տարիներ առաջ, ոչ ոք իրավունք չուներ, մտածելու, որ օրինակ Ալեքսանդր Սարգսյանի որդու աչքի վերևը ունք կա, ուր մնար թե բարձրաձայներ, հիմա ամեն բան այլ է։

Էլ չասենք, որ վերջինիս անվան հետ է կապվում նաև որոշ քրեական հանցագործություններ։

Մենք այս մասով կլռենք, թող խոսեն համապատասխան մարմինները։ Իսկ մինչ այդ, ԱԱԾ-ի հայտնի դեպքերից հետո շատերը սկսեցին հաշվել նրանց փողերը և առավել ևս կենտրոնանալ վերելակի վրա, որը ոսկեգույն էր՝ Նարեկ Սարգսյանի անունով։

Այստեղ տեղին կլինի հիշել հայտնի ասացվածք, երբ կենդանին ընկնում է՝ դանակավորները շատանում են։ Հարց է առաջանում, որտե՞ղ էին նրանք, երբ Հայաստանի համար սուղ ժամանակաշրջանում այդ նույն Նարեկ Սարգսյանը վերելակից ոչ պակաս ճոխություններ էր թույլ տալիս։

Օրինակ՝ իր արդեն ամուսնալուծված կնոջ համար մի հսկա ծաղկեփունջ էր տեղադրել փողոցում։

Այդ ժամանակ, բոլորը լուսանկարվում էին ծաղկեփնջի մոտ և ինչու ոչ թաքուն երազում իրենց ասպետի նման քայլի մասին, այսօր արդեն սլաքն ուղղված է նրա դեմ։

Մինչդեռ նման ծաղկեփունջը կարող էր արժենանալ մինչև 50 մլն դրամ, ոչ պակաս, քան արդեն հայտնի վերելակը։

Ստացվում է՝ նախկինում երկրում հարց լուծողը, 50 մլն․ դրամով ծաղիկներ գնողը մկան ծակը կարող է հազար թումանով գնել․․․․ Կապրենք, կտեսնենք․․․․



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (06.07.18) | Հեղինակ: PrimeNews.am
Դիտումներ: 5131 | Տեգեր: թումանով, 1000, Թե, մկան, ծաղիկներ, դրամով, 50մլն, ծակ | - Վարկանիշ -: 0.0/0