Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Լրահոսից


26-ամյա Զինան ընկերուհուն խայտառակելու համար «Ֆեյսբուքում» էջ է բացել ու պոռնո նկարներ տեղադրել
 
 
Загрузка...


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ընթանում է Զինա Ս.-ի գործի դատական քննությունը:

26-ամյա Զինան, ըստ մեղադրանքի, ժամանակին Աբովյան քաղաքում վարձակալությամբ բնակվել է ծանոթուհու՝ Արմինեի հետ:

Համատեղ ապրելու ընթացքում նրանք միմյանց հետ կենցաղային խնդիրներ են ունեցել:

Զինան, ըստ մեղադրանքի՝ «վրդովված է եղել Արմինեի պահվածքից ու ցանկացել է նրա ընկերների ու հարազատների մոտ նրա բարոյական կերպարի վերաբերյալ ստեղծել բացասական կարծիք»:

2015 թվականի դեկտեմբերի 10-ին Զինան իր անձնական դյուրակիր համակարգչով մուտք է գործել «Ֆեյսբուք», ստեղծել է Արմինեի պայմանական անունով անհատական էջ, որպես գլխավոր լուսանկարներ՝ ներբեռնել ու տեղադրել է նույն սոցիալական կայքում Արմինեի ունեցած անհատական էջում առկա լուսանկարները:

Այդ օրվանից մինչև դեկտեմբերի 24-ը Զինա Ս.-ն իր նույն համակարգչով և իր բջջային հեռախոսով համացանցի՝ քննությամբ չպարզված կայքերից ներբեռնել ու Արմինեի՝ իր սարքած կեղծ անհատական էջում տեղադրել է մի շարք էրոտիկ բնույթի ու թվով երկու հատ պոռնկագրական բնույթի լուսանկարներ, որոնք հասանելի են եղել «Ֆեյսբուքի» այլ օգտատերերի:

Սակայն Զինայի արարքը բացահայտվել է, նրան մեղադրանք է առաջադրվել պոռնկագրական բնույթի լուսանկարներ, նյութեր տարածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Երբ գործը մտել է դատարան, նշանակվել են դատական նիստեր, ազատության մեջ գտնվող ամբաստանյալ Զինա Ս.-ն խուսափել է դատարան ներկայանալուց, նրա գտնվելու վայրը հայտնի չի եղել:

Ընդհանուր իրավասության դատարանը 2016 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ փոխել է Զինա Ս.-ի խափանման միջոցը, որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Քրեական գործի վարույթը կասեցվել է, հայտարարվել է հետախուզում:

Զինա Ս.-ն հայտնաբերվել է հոկտեմբերի 4-ին, նույն օրն էլ տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ:

Դատարանի նոր որոշմամբ քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է:

1in.am



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (13.10.16)
Դիտումներ: 2162 | Տեգեր: պոռնո, 26-ամյա, էջ, բացել, ընկերուհուն, խայտառակելու, Ու, «Ֆեյսբուքում», Զինան, ՀԱՄԱՐ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...