Փառահեղ սեքսը կարող է թեժ և փոքր-ինչ դաժան լինել, բայց այս խորհուրդների շնորհիվ այն կարող է նաև անասելի ռոմանտիկ լինել: Վայրենի սեքսը, որը քեզ ստիպում է երազել ձայնամեկուսիչ պատերի և մահճակալի ամուր զսպանակների մասին, իսկական վայելք է, բայց, հավանաբար, դու երբեմն տենչում ես այնպիսի սեքս, որը ձեր միջև խթանում է զգացմունքային և հոգևոր մտերմությունը: Ու թեպետ ակնհայտ է, որ մտերմությունը կարևոր է, ցավոք, շատ հաճախ այն ակտի ընթացքում բացակայում է:

Վայրի սեքս, որը… մերձեցնում է ձեզ



«Մարդիկ հակված են ուշադրությունն այնքան սևեռել օրգազմի հասնելու համար անհրաժեշտ ֆիզիկական դիրքերի և գործողությունների վրա, որ այդ ընթացքում կորցնում են իրենց զուգընկերոջ հետ հոգեկան կապը»,- ասում է սեռական հարցերով թերապևտ, գիտությունների դոկտոր, «Անվախ սեքս» գրքի հեղինակ Ջոյ Դևիդսոնը: Արդյունքում՝ այդ ամենը կարող է հանգեցնել միմյանցից կտրվածության:
/Սեքս-ուղեցույց - Վայրի սեքս, որը… մերձեցնում է ձեզ http://www.cosmo.am" />
Загрузка...