Հրաշագործ ձեռքերՓոքր ժամանակվանից բազմիցս լսում ես «չի կարելի» արտահայտությունը և հասկանում, որ բոլոր լավ բաներին ձեռք տալ չի կարելի: Ցավոք, այդ կանոնը որոշ չափով նաև սեքսուալ կյանքին է վերաբերում:  Բայց իդեալական սիրեկան դառնալու համար պետք է կարողանալ սիրելի զուգընկերուհուն հաճույք պատճառել նաև ձեռքերով: հետևիր խորհուրդներին, և ընկերուհիդ անպայման կգնահատի քո վարպետությունն ու ձգտումը:

Եթե դու կարծում  ես, որ մարդկային մարմնի կարևորագույն մասն այն է, որ թաքնված է ոտքերի արանքում, ապա չարաչար սխալվում ես: Իհարկե, տղամարդկային արժանապատվության օրգանը ունենալը շատ կարևոր է, բայց առանց ձեռքերի դու ոչինիչ չես կարող անել: Այսպիսով, ձեռքերի դերը բավականին մեծ է և նախքան դրանք օգտագործելը հետևիր, որ լավ վիճակում լինեն, մաքուր ու փափուկ:

Հիշու՞մ ես այն ժամանակները, երբ զուգընկերուհուդ ոտքերի արանքում կարող էին հայտնվել միայն մատներդ: Սեքսի մասին խոսք լինել չէր կարող, թեկուզև դուք դանդաղորեն շարժվում էիք այդ ուղղությամբ՝ ավելի մանրամասնորեն ուսումնասիրելով ցանկալի մարմինը: Դա գերագույն հաճույք էր, այնպես չէ՞: Տարիներ անց տարբերությունն այն է, որ առաջին անգամ չես կնոջ հետ:


/Սեքս-ուղեցույց - ՍԵՐ և ՍԵՔՍ. Հրաշագործ ձեռքերը «Բրավո հայեր» ամսագիր" />
Загрузка...