Պոտենցիայի հետ կապված դժվարությունները տղամարդկանց բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեքսուալության դրսևորման ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն չի պատճառում, որքան պատենցիայի /էրեկցիայի/ հետ կապված խնդիրները:
/Սեքս-ուղեցույց - Սեռական անկարողություն FB" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » ԿԻՐՔ » Սեքս-ուղեցույց


Սեռական անկարողություն
 
 


   FB


Պոտենցիայի հետ կապված դժվարությունները տղամարդկանց բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեքսուալության դրսևորման ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն չի պատճառում, որքան պատենցիայի /էրեկցիայի/ հետ կապված խնդիրները:

Սեքսոլոգները նկատել են, որ վերջերս տղամարդիկ սկսել են կասկածել իրենց սեքսուալ ընդունակությունների վրա այն պատճառով, որ սխալ պատկերացում ունեն կնոջ օրգազմի մասին: Բազմաթիվ պոռնոֆիլմեր նայելով, որտեղ կանայք սեքսուալ գագաթնակետի ժամանակ տնքում են, հեծկլտում և պատն ի վեր բարձրանում, տղամարդը սկսում է նման ռեակցիա սպասել նաև իր զուգընկերուհուց: Սակայն քանի որ օրգազմի նման դրսևորում ոչ բոլորն են ունենում, մարդը սկսում է մտածել, թե ինքը չի կարող բավարարել կնոջը: Եվ ահա սեքսուալ առումով նորմալ տղամարդը սկսում է խուսափել սեքսից կամ, ընդհակառակը, տրվում զանազան մտատանջությունների: Իսկ արդյունքը ավելի ու ավելի ողբալի է, քանի որ միացել է գլուխը, և վերացել է ինքնաբուխությունը:

Ելքը: Եթե կինն զգում է, որ տղամարդն անկողնում իրենից սպասում է հույզերի ինչ-որ արտասովոր արտահայտություն, փորձեք բացատրել նրան, որ կինոն տեսարան է և ոչ միշտ է նման կյանքին: Իրականում եթե կինը սեռական հարաբերությունից հետո իրեն զգում է թուլացած, բավականություն ստացած, ուրեմն նա օրգազմ է զգացել, թեկուզև այն չի արտահայտվել տնքոցներով, ճիչերով և մարմնի խելահեղ շարժումներով: Լավ կլինի, որ տղամարդը կենտրոնանա կնոջ զգացողությունների նրբություններին ու փնտրի առավելագույն հաճույք պարգևող դիրքեր և գործողություններ: Դրա օգուտը կրկնակի կլինի. և' կինը կզգա նոր զգացումներ, և' տղամարդը կշեղվի էրեկցիայի հետ կապված խնդիրներից: Այն զույգերը, ովքեր յուրացրել են, որ կինը կարող է հաճույք ստանալ նաև առանց բուռն օրգազմի, հսկայական թեթևություն են զգում. տղամարդն այլևս չի ընկնում անիմաստ արդյունքի ետևից, իսկ կինը կարիք չունի ձևացնել «կրքի ծվեններ»:

 

ամբողջական՝ հոլովակում
Կարդալ ավելին այստեղ

 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Սեքս-ուղեցույց | Ավելացրեց: 26.11.14 | Հեղինակ: FB

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Սեքս-ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (26.11.14) | Հեղինակ: FB
Դիտումներ: 1527 | Տեգեր: հարցեր սեքսոլոգին, Սեքսը և առողջությունը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...