Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » ԿԻՐՔ » Սեքս-ուղեցույց


Օգտակար խորհուրդներ առաջին գիշերվա «հերոսների» համար (18+)
 
 
Загрузка...


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլից, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա: Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում:

Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո: Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «անզգայացումներ» են, և որքան արդյունավետ դրանք լինեն, այնքան անցավ կանցնի «վիրահատությունը»: Իսկ լավագույն անզգայացումը, իհարկե, կլինի օրգազմը: Զուգընկերուհուն դրան հասցնելու համար պետք է ամենաանմիջական ուշադրությունը դարձնել նրա ծլիկին: Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից կթողնի հաճելի տպավորություն: Մի խոսքով՝ խրախուսելի է ավելի երկար ժամանակ տրամադրել սիրախաղին՝ ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները՝ նրան հնարավոր ցավից շեղելու նպատակով:

Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ: Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար:

Դեֆլորացիային ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա: Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ մի դեպքում՝ կտրուկ:
Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը՝ լայնորեն կողմ տարված: Եթե ոտքերը պարզված պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտԼ Հենց որ զուգընկերը մտցնի առնանդամը, ցանկալի է մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել: Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա սպազմը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը: Իսկ եթե զուգընկերն էլ սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը:
Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, նրան ասել ինչ-որ մեղմ, հաճելի բան: Ցանկալի է միացնել թեթև, մեղեդային երաժշտություն: Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ՝ մոռանալով վախի մասին:
Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու ամուսնական առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության: Իսկ դա սպառնում նրան սեքսուալ նևրոզների մի ողջ փնջով:

Բարդ և խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան նուրբ խոսքեր ասել: Այդ պահին նրան
կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը: Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընտրիք կազմակերպել:

Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ներդաշնակ և տպավորիչ սեռական հարաբերության գրավականն է:




 

ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

 

 

 

 

 

 

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Սեքս-ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (05.12.14)
Դիտումներ: 5853 | Տեգեր: հաճած տրվող հարցեր, առաջին գիշեր, սեքս, սեքս ուղեցույց | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...