Ձեռնաշարժությունը կարող է ինչպես իրական, այնպես էլ կարծեցյալ սեքսուալ խանգարումների պատճառ դառնալ. սեքսոպաթոլոգ

Վնասակա՞ր է արդյոք ձեռնաշարժությունը Վնասակա՞ր է արդյոք ձեռնաշարժությունը
   
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանի խոսքերով՝ ձեռնաշարժությունը մի երևույթ է, որը կարող է ինչպես իրական սեռական խանգարումների, այնպես էլ՝ կարծեցյալ սեքսուալ խանգարումների պատճառ դառնալ. «Պատճառը նրանում է, որ ընդհանրապես գոյություն ունեն ձեռնաշարժության տեսակներ, որոնցից որոշները համարվում են հիվանդագին, որոշները՝ ֆիզիոլոգիական: Այս պարագայում, որոշակի նկատառումներից ելնելով, անհրաժեշտ է բժշկին կամ անհատներին հստակ բացատրել խնդրի էությունը»:
/Սեքսը և առողջությունը - Վնասակա՞ր է արդյոք ձեռնաշարժությունը www.sexology.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » ԿԻՐՔ » Սեքսը և առողջությունը


Վնասակա՞ր է արդյոք ձեռնաշարժությունը
 
 
Загрузка...


Սևադա Հակոբյան

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ,
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար,
դոցենտ Սևադա Հակոբյան



Ձեռնաշարժությունը կարող է ինչպես իրական, այնպես էլ կարծեցյալ սեքսուալ խանգարումների պատճառ դառնալ. սեքսոպաթոլոգ

Վնասակա՞ր է արդյոք ձեռնաշարժությունը Վնասակա՞ր է արդյոք ձեռնաշարժությունը

   
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանի խոսքերով՝ ձեռնաշարժությունը մի երևույթ է, որը կարող է ինչպես իրական սեռական խանգարումների, այնպես էլ՝ կարծեցյալ սեքսուալ խանգարումների պատճառ դառնալ. «Պատճառը նրանում է, որ ընդհանրապես գոյություն ունեն ձեռնաշարժության տեսակներ, որոնցից որոշները համարվում են հիվանդագին, որոշները՝ ֆիզիոլոգիական: Այս պարագայում, որոշակի նկատառումներից ելնելով, անհրաժեշտ է բժշկին կամ անհատներին հստակ բացատրել խնդրի էությունը»:

Այս երևույթը վաղ պատանեկան հասակում ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման դրսևորումները: Սովորաբար սա դիտվում է մինչև 10-12 տարեկան հասակը, որը բավականին մեծ խնդիր է ծնողների համար. «Սկզբնական շրջանում երեխաների շրջանում հետաքրքրություն է առաջանում սեփական սեռական օրգանների նկատմամբ, բայց երբ որ սեռական օրգանների վրա սևեռվում է ձեռքով մանիպուլյացիա, նրա մոտ գլխուղեղի կեղևում առաջանում է ասոցացիվ կապ՝ սեռական օրգանների գրգռման և հաճելի ինքնազգացողության միջև: Ժամանակի ընթացքում սա բերում է կրկնության: Եթե սկզբնական շրջանում երեխան դա անում է գաղտնի, առանց ծնողների ներկայության, ապա հետագայում դա կրում է այնպիսի սևեռուն բնույթ, որ կրկնվում է շրջապատի ներկայությամբ»,- ասաց պրն Հակոբյանը:

Բժշկական տեսանկյունից՝ այն հանգեցնում է նյարդային համակարգի և հոգեկան աշխարհի խանգարման: Նման երևույթ, ըստ մասնագետի, գրանցվում է այն բոլոր դեպքերում, երբ երեխան դուրս է մնում ծնողների ուշադրությունից: Երեխաների շրջանում նման երևույթի հայտնաբերումը պարտադիր ենթակա է բուժման. «Նման դեպքերում արգելվում է ծնողներին ծեծել երեխաներին, քանի որ ուժի գործադրումը կարող է ֆիքսվել նրա կենտրոնական նյարդային համակարգի ենթակեղևում և ցավային գրգիռների հետ տալ ասոցացիվ կապ: Անհրաժեշտ է երեխային պահել ուշադրության կենտրոնում, լցնել նրա ամբողջ օրը»:

Ձեռնաշարժության երևույթ նկատվում է նաև դեռահասային տարիքում, որի հիմքում ընկած է բիոսոցիալ աններդաշնակությունը: Սևադա Հակոբյանը նշեց, որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կայուն սեռական կյանք. «Ըստ էության՝ գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում: Երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց դեռևս սոցիալական և իրավաբանական իրավունք չունի՝ մտնելու ամուսնական կապի մեջ, այդ պատճառով ի հայտ է գալիս ձեռնաշարժության այս տեսակը՝ որպես փոխարինիչ սեռական կյանքին»: Սեքսապաթոլոգի դիտարկմամբ՝ այս տեսակը ամենահաճախ հանդիպողն է տղաների շրջանում, որը հիվանդություն չէ, եթե չի գրավում օրվա ամբողջ ռեժիմը, խիստ հաճախ չի կրկնվում: Ամուսնանալուց հետո այս երևույթը պետք է չկրկնվի, վերածվի սեռական ռեգուլյար կյանքի:

Նշենք նաև, որ ըստ հետազոտությունների՝ տղաները մոտավորապես 25 տարեկան հասակում դադարեցնում են ձեռնաշարժությունը, քանի որ ունենում են ռեգուլյար սեռական կյանք, իսկ կանանց մոտ՝ ընդհակառակը, տոկոսը տարիքի հետ բարձրանում է և մաքսիմում տոկոսի է հասնում 30-50 տարեկան հասակում: Ըստ ամերիկյան գիտնականների՝ մոտավորապես 30 տարեկան կանանց 60 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է ձեռնաշարժություն:

Աղբյուր

1111



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Սեքսը և առողջությունը | Ավելացրեց: erkusov.com (19.10.12) | Հեղինակ: www.sexology.am W
Դիտումներ: 6864 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...