Կարծեցյալ (կամ կեղծ) իմպոտենցիան սեքսուալ խանգարում է, որի հիմքում ընկած է նորմալ սեքսուալ ակտիվության և ֆունկցիայի ոչ ճիշտ սուբյեկտիվ գնահատումը: Կեղծ սեքսուալ խանգարումների ժամանակ տուժում է առողջ սեռական դրսևորման սուբյեկտիվ գնահատումը, որը երկրորդային ճանապարհով առաջացնում է տրամադրության անկում ինչպես սեռական հարաբերությունից առաջ, այնպես էլ դրանից հետո: Այս խանգարումները հանգեցնում են սեռական ակտիվության իջեցման և ի վերջո սեքսուալ կյանքից խուսափմանը:

Այս խանգարումների ժամանակ, իհարկե, մեծ նշանակություն ունի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով երիտասարդների՝ սեռակրթության մասին գիտելիքների ստանալը տարբեր լրատվական աղբյուրներից, որը, հնարավոր է, ենթադրի նաև դեզինֆորմացիա: Եվ դրանից է, որ սեքսոլոգիայում մենք արձանագրում ենք նույնիսկ պաթոլոգիաներ, հիվանդություններ, որոնք պայմանավորված են սեռական կյանքի մասին ապատեղեկատվությամբ: Այս կամ այն ֆիզիոլոգիական երևույթը, որը կարող է տվյալ տարիքային խմբում դրսևորվել տվյալ երիտասարդի մոտ, և որը նորմայի սահմանում է, կարող է սխալ ընկալվել և դառնալ սեքսուալ պաթոլոգիայի պատճառ, եթե տվյալ անձնավորությունը չունենա համապատասխան գիտելիքներ՝ ֆիզիոլոգիական երևույթի ճիշտ մեկնաբանման համար կամ որևէ մի տեղեկատվական աղբյուրից ստանա սխալ պատկերացումներ կամ գիտելիքներ: Սա, իհարկե, շատ հատկանշական է և ավելի մասսայական բնույթ է կրում:

/Սեքսը և առողջությունը - Կեղծ սեռական խանգարումների մասին Սևադա Հակոբյան, Blognews.am" />
Загрузка...