Загрузка...
Գլխավոր էջ » ԿԻՐՔ » Սեքսը և առողջությունը


Հարցուպատասխան. Սեռական կյանք (մաս 5-րդ) 18+
 
 
Загрузка...


Հարցուպատասան. Սեռական կյանք (մաս 1-ին) 18+


Հարց՝  Բարև Ձեզ:
Որդիս 7 տարեկան է արդեն մի քանի տարի է նկատել եմ, որ ձեռքը միշտ առնանդամի վրա է սեղմում։ ինձ թվում էր՝ դա կապված էր մեզի հետ, երբ խաղով տարված չէր գնում զուգարան, բայց այս վերջերս նկատել եմ, որ 4 ամյա քրոջ հետ տարօրինակ ձևով է վերաբերվում. թիկունքից գրկում է և տարօրինակ շարժումներ անում։ Նկատողություններն էլ չեն օգնում։ Աղջիկս նույնպես սեռական օրգանների հետ կապված տարօրինակ շարժումներ է անում։ Ըստ իս՝ եղբայրն է սովորեցնում... Ի՞նչ խուրհուրդ կտաք, ինչպե՞ս վերաբերվեմ երեխաներիս: Շնորհակալ եմ։ Մառա

Պատասխան՝ Այդ տարիքում նմանատիպ երևույթներ հաճախ են հանդիպում, քանի որ երեխան այդ տարիքում ուսումնասիրում է իր մարմնի
«քարտեզը», հատկապես էրոգեն գոտիները, սկսում համեմատել հասակակիցների հետ։ Սա նորմալ երևույթ է։
Սակայն հաճախ շոշափելու միջոցով ուսումնասիրելով սեռական օրգանները՝ երեխան սկսում է հաճույք ստանալ, ինչն էլ նրան ստիպում է պարբերաբար զբաղվել դրանով։ Դա կոչվում է մանկական ձեռնաշարժություն, որը մանկական սեռականության նորմալ դրսևորում է՝ ուղղված հաճույքի ձեռքբերմանը և ինքնաբացահայտմանը։
Որպես վատ սովորություն կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները։ Առաջացող հաճելի զգացումները երեխան հետագայում ձգտում է վերապրել՝ դիտավորյալ գրգռելով սեռական օրգանները։ Հաճախ այդպիսի զգացումներ նրան առաջինը պատճառում են ծնողները՝ շոյելով կամ համբուրելով էրոգեն գոտիները (աճուկի շրջանը, որովայնի ստորին մասը, նստատեղը, սեռական օրգանները)։ Նմանօրինակ երևույթները պետք է դիտարկել իբրև սեռական դաստիարակության կոպտագույն սխալներ։
Խորհուրդ։ Խիստ բացասական ռեակցիա ՉԴՐՍԵՎՈՐԵԼ։ Երեխայի ուշադրությունը շեղել, ստեղծել այնպիսի օրակարգ, որ երեխան ազատ ժամանակ շատ չունենա (լող, սպորտ ակումբներ, պար և այլն)։ Բացի այդ, ստուգել՝ ճիճվակրություն կա՞, թե՞ ոչ (սրատուտ)։ Սննդակարգից բացառել գրգռող սնունդը (կծու, թթու, կետչուպ, սուրճ, շոկոլադ և այլն)։
Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխաների ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանը և նրա հոգեբանական վերակառուցմանը։ Անհարկի ձեռնաշարժությունը կանխելու համար երեխային պետք է պառկեցնել քնելու այնպես, որ ձեռքերը լինեն վերմակի մակերևույթին, հագուստը չպետք է նեղ լինի։ Անհրաժեշտ է երեխային վարժեցնել բավականաչափ շարժուն, ակտիվ ապրելակերպին, հանրության հետ հաղորդակցմանը, օրգանիզմի կոփմանն ու սպորտով զբաղվելուն։

***

Հարց՝  Բարև ձեզ հարգելի բժիշկ, միանգամից անցնեմ բուն թեմային: Բժիշկ ես 38 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ 2 երեխա։ Մինչ մոտ օրերս ինձ թվում էր, թե ամեն ինչ նորմալ է ինձ մոտ, սակայն սրանից 2 օր առաջ ես հարաբերության մեջ մտա իմ ծանոթ աղջիկներից մեկի հետ և ինձ մոտ ամեն ինչ փոխվեց: Սեռական հարաբերության ժամանակ ես զգացի, որ նահանջ եմ ապրում, բայց մինչ այդ ամեն ինչ իմ կարծիքով նորմալ էր և չկարողացա հասցնեմ ավարտին անգամ: Ես չհանգստացա: Կներեք նախօրոք, եթե որևէ բառ սխալ կարտահայտվեմ, բայց դուք կհասկանաք ինձ և դրանից հետո ես ինձ հույս էի տալիս, որ նորմալ է, կուղղվի և եկա ու փորձեցի կնոջս հետ հարաբերվեմ, ու նորից չստացվեց: Բժիշկ, այս անգամ արդեն անդամս անգամ ոչ մի ռեակցիա չտվեց, ու դրանից ես ավելի հիասթափվեցի: Փորձեցի 1 օր հետո գիշերը, զգացի որ անդամս լավ վիճակում է, նորից փորձեցի, բայց թուլացավ ու էդպես թույլ ես օրգազմ ապրեցի ու հիմա ահավոր վատ եմ զգում ինձ: Բժի՛շկ, խնդրում եմ, օգնեք. ի՞նչ կարող եմ անել։

Ասեմ որ այն աղջկա հետ պահպանակով եմ եղել, և նա էլ հիվանդ չի և նա իմ դուրը շատ էր գալիս։ Իսկ ինչ վերաբերում է իմ սեռական հարաբերությունին, ասեմ, որ, բժիշ՛կ, ես օրգազմի շուտ էի հասնում, բայց ինձ հետ նման դեպք չէր եղել, որ մինչ հանգստանալս էրեկցիաս թողներ։ Դեռ հարաբերության մեջ չմտած՝ արդեն անդամս ձիգ էր լինում, իսկ հիմա կարծես թէ պետքն էլ չի։ Խնդրում եմ, բժիշկ, օգնեք ինձ. սա ինձ համար մահու չափ ծանր է։ Մեկ էլ ասեմ, բժիշկ, ես ունեմ երևանյան հիվանդություն և օգտագործում եմ կօլխիցին հաբերը և չեմ նեղվում այդ հիվանդությունից։ Հաբերը օգտագործում եմ 2001 թվից 2 օրը մեկ 1 մգր-ից։ Մի բան էլ ասեմ, բժիշկ, դեռևս տարիներ առաջ նկատեցի որ մեզիս ճնշումը ընկել է, դիմեցի ստուգման և սոնոգրաֆիայի շականակագեղձիս համար. ասացին, որ ամեն ինչ նորմալ է, և ոչ մի խնդիր չկա, և այդպես ել ինձ համար անհայտ մնաց այդ պատճառը։ Նախօրոք ներողությունս եմ խնդրում ձեր թանկագին ժամանակը խլելու համար։ Վարդան

Պատասխան՝ Հասկանում եմ Ձեր մտահոգությունը։ Սակայն նախքան Ձեր հարցին պատասխանելը պետք է նշեմ, որ հոգեբանական ընկճվածությունը և նյարդային լարվածությունը ընդգծված «թշնամիներ» են սեոական խանգարումների բուժման և կանխարգելման հարցում։ Այնպես որ, նախև առաջ փորձե՛ք հարցին ավելի հանգիստ մոտենալ։
Ձեր նամակից ակնհայտ դարձավ, որ Դուք երկար ժամանակ է, ինչ օգտագործում եք կոլխիցին։ Իսկ կոլխիցինը սեռական առողջության վրա թողնում է բացասական ազդեցություն (հատկապես խանգարվում է էրեկցիան և օրգազմը)։ Հետևաբար, ցանկալի կլինի, եթե խորհրդակցեք Ձեր բժշկի հետ՝ հնարավորության սահմաններում կոլխիցինի դոզավորումը նվազեցնելու նպատակով։ Որոշ ժամանակ անց Ձեր սեռական հնարավորությունները կվերակագնվեն։
Եղե՛ք առողջ։
Վնասակար կարող է լինել, եթե սեռական նմանատիպ կենսակերպը երկարատև բնույթ կրի։ Պատճառը հետևյալն է. սեռական գրգռման ժամանան տեղի է ունենում սեռական օրգանների արյունալեցում, իսկ եթե գրգռմանը չի հաջորդում լիցքաթափում (օրգազմ), ապա հնարավոր է սեռական օրանների բորբոքման առաջացում։

 
Հարցուպատասան. Սեռական կյանք (մաս 1-ին) 18+

Հարց՝ Ես և ընկերս ծանոթ ենք 5 տարի։ Մենք պատրաստվում ենք ամուսնանալ։ Սակայն ինքը սովորում է Ամերիկայում։ Սպասում ենք մինչև ուսումն ավարտի։ Մեր առաջին իսկ հանդիպման օրերից մեր միջև հարաբերություն է եղել։ Բայց, ցավոք, մենք հանդիպում ենք տարվա մեջ երկու անգամ՛ ամենաշատը 10 օրով։ Արդյո՞ք այս երկարատև բաժանումը, այսինքն սեռական հարաբերությունների դադարը վնասակար չեն իմ օրգանիզմի համար։ Եվ ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել, ասենք՝ դեղահաբեր կամ թեկուզ ոչ հաճելի "հանդիպում" ուրիշի հետ՝ մինչ ամուսնությունը։ Թե՞ առանձնապես կարիք չկա մտահոգվելու։ Սիրանուշ

Պատասխան՝ Դեղահաբի կամ "ոչ հաճելի հանդիպման" անհրաժեշտության չկա։ Եթե Ձեր միջև հաստատված են լուրջ հարաբերություններ և նպատակ ունեք դրանք ամուսնական կապերով օրինականացնելու, ապա ցանկալի է իրողությանը մոտենալ ըմբռնողաբար։ Երկարատև սեռական դադարները իհարկե ցանկալի չեն։ Լիցքաթափվելու նպատակով դուք կարող եք կիրառել կանացի մաստուրբացիան (ձեռնաշարժություն), որը Ձեր պարագայում համարվում է նորմալ, փոխարինող տարբերակ։ Ցանկալի է սննդից բացառել գրգռող սնունդը (կծու, թթու, կետչուպ, սուրճ, շոկոլադ և այլն)։ Սիրեցյալի հետ ավելի չաճախ շփվեք ինտերնետի միջոցով3 իր պատկերը տեսնելու և ձգողականության զգացումը ամրապնդելոււ նպատակով։

***

Հարց՝ Իմ մտերիմ ընկերն ու ընկերուհին միասին են ։ Ընկերս խուսափում է ձեզ գրել, բայց ինձ խնդրել է իր փոխարեն հարցնել։ Նրանք երկար տարիներ ընկերություն են անում և պատրաստվում են ամուսնանալ։ Հաճախ նույնիսկ միասին մեկնում են հանգստանալու, քնում միևնույն սենյակում, բայց նրանց միջև ոչինչ չի եղել։ Մեջբերում եմ ընկերոջս խոսքերը. "Ես հաճախ հասնում եմ պիկին, բայց ընկերուհիս դեմ է։ Նա ուզում է անպայման ամուսնությունից հետո "լինել" ինձ հետ"։ Դա ինձ համար մի քիչ անհասկանալի է, ես, իհարկե, կարող է միջոցներ ձեռնարկել, սակայն նրա կարծիքն ու ցանկությունը կարևոր են ինձ համար։ Ինչպես վարվեմ"։ Գայանե Արթուրի կողմից

Պատասխան՝ Այդ հարցին միանշանակ մոտեցում չկա։ Եթե սիրում եք Ձեր զուգընկերուհուն, ուրեմն կարիք չկա հոգեբանական ճնշում գործադրելու։ Միևնույն ժամանակ համբուրվելիս, գրկախառնվելիս ցանկալի չեն կրքոտ տեսարանները, քանի որ թե՛ Ձեր, թե՛ զուգընկերուհու գրգռվելու և չլիցքաթափվելու հետևանքով սեռական օրգաններում կարող է կանգ առաջանալ, իսկ հետագայում՛ բորբոքում։ Մինչ ամուսնական անկողին հասնելը կարող եք կիրառել պետինգը՛ օրգազմի հասնելու միջոց՛ էրոգեն գոտիների գրգռմամբ՛ ԱՌԱՆՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ։ Փոխադարձաբար գրգռելով, շոյելով, համբուրելով բոլոր ցանկալի և հաճելի տարբերակներով՛ հասնում եք օրգազմի՛առանց բուն սեռական հարաբերության։

***
Հարց՝ Հարգելի բժիշկ։ Դաշտանի ընթացքում հնարավո՞ր է և կարելի՞ է արդյոք սեռական կապ ունենալ։

Պատասխան՝ Հնարավոր է, բայց ցանկալի չէ, իսկ ունենալու դեպքում՝ մինիայն պաշտպանված, քանի որ դաշտանի ժամանակ բացվում է արգանդի վզիկը և մեծանում է դեպի արգանդի խոռոչ վարակի փոխանցման հավանականությունը։ Բացի այդ, արյունը լավ սննդարար միջավայր է մանրէների համար, ինչը բարձրացնում է հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը։
Հարգանքներով՝ Վ.Շ.
***

Հարց՝ Ո՞րն է համարվում անվտանգ սեքս։

Պատասխան՝ Անվտանգ համարվում է այն սեքսը, երբ զուգընկերներից մեկը ՛պաշտպանվում՛ է, այսինքն՛ օգտագործում է հակաբեղմնավորիչ միջոց։
Անվտանգ կարելի է համարել նաև սեքսի այն դեպքերը, երբ զուգընկերները որևէ սեռավարակ չունեն և ՄԻՄԻԱՅՆ իրար հետ են ունենում սեռական հարաբերություն։ Հարգանքներով՛ Վ.Շ.
***

Հարց՝ Ես միոմա ունեմ, սեռական կապը կարո՞ղ է վնասել։
Պատասխան՝ Կախված, թե ինչ ռիթմով և ուժգնությամբ է ընթանում Ձեր սեռական կյանքը։ Նման դեպքերում անհրաժեշտ է անպայման դիմել պրոֆեսիոնալ գինեկոլոգի։ Սեռական կյանքը պարտադիր չէ դադարեցնել. պարզապես կարելի է կիրառել սեռական կյանքի, այսպես կոչված, փոխարինող տարբերակները, այդ թվում՛ պետինգը։
Հարգանքներով՛ Վ.Շ,

***

Հարց՝ Ես որոշել եմ ամուսնանալ, սակայն վստահաբար չեմ կարող ասել, որ սիրում եմ իմ ամուսնուն։ Կարծում եմ դա լուրջ խնդիր կլինի առաջին գիշերվա հետ կապված։ Ի՞նչ խորհուրդ կտաք։ Դիմե՞մ հոգեբանի, թե՞ ոչ։

Պատասխան՝ Եթե վստահ չեք, ապա ցանկալի չէ շտապել։
«Քիչ մը» հապաղեք, լրջորեն վերլուծեք բոլոր փաստերը (ոչ թե սուբյեկտիվ զգացողությունները)։ Իսկ առաջին գիշերվա համար կարդացեք «Ամուսնական առաջին գիշեր» հոդվածը։ Հարգանքներով՝ Վ.Շ.

 
Կարդալ ավելին սկզբնաղբյուր կայքում:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Սեքսը և առողջությունը | Ավելացրեց: erkusov.com (22.05.14) | Հեղինակ: ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ W
Դիտումներ: 4905 | Տեգեր: սեռական կյանք, Սեքսը և առողջությունը | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...