Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 23.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » ԿԻՐՔ » Սեքսը և առողջությունը


Հարցուպատասխան. Սեռական կյանք (մաս 4-րդ) 18+
 
 


   ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ

Հարցուպատասան. Սեռական կյանք (մաս 1-ին) 18+
 
Հարց՝ Բարի օր, հարգելի՛ պարո՛ն Շահրամանյան։ Մի հարց ունեմ, որը ինձ շատ է հուզում. Չգիտեմ, թե ում դիմեմ։ Հուսով եմ, որ կկարողանաք ինձ խորհուրդ տալ։ Ընկերներս բոլորը ասում են, որ «հիվանդ եմ», ինձ հոգեբույժ է պետք, բայց ես ինձ հիվանդ չեմ համարում, ու նման խոսակցությունները ինձ շատ տհաճ են։ Ճիշտն ասած վախենալով եմ գրում, որովհետեւ հոգնել եմ արդեն լսել, թե ինչ «աննորմալ ու բնությանը հակառակ գնացող մարդ» եմ ես։ Փոքր տարիքից ես ինձ միշտ տղայի նման էի պահում, հագնվում էի միշտ այնպես, որ հանկարծ չերևար, որ աղջիկ եմ ու շատ վատ էի ինձ զգում, եթե ինձ դիմում էին որպես աղջկա։ Ինձ դուր էին գալիս եւ աղջիկներ եւ տղաներ, բայց լուրջ հարաբերություններ մինչեւ 23 տարեկան չեմ ունեցել՝ միշտ զբաղված էի դասերով, աշխատանքով, սեռական ցանկություն էլ գրեթե չունեի։ Հետո սկսեցի մի գեյ տղայի հետ հանդիպել։ Հոգեբանորեն ինձ դուր է գալիս լինել տղամարդ տիրել նրան։ Դա ինձ շատ ուժեղ գրգռում է մի անբացատրելի հաճույք է պատճառում բայց օրգազմի ես չեմ հասնում եւ մեզ դա մտահոգում է։

Պատասխան՝ Իրավիճակը հասկանալի է։ Կարիք չկա երևույթը բժշկական տերմինով անվանելու։ Ցանկալի կլիներ, որ մեր զրույցը լիներ ոչ թե գրավոր, այլ բանավոր, քանի որ հարցը ընդարձակ է և պահանջում է հոգեբանական (և ոչ միայն) մոտեցումներ։ Օրգազմի հասնելու առումով միայն կարող եմ ասել, որ Ձեր դեպքում ցանկալի է՝ զուգընկերը գտնի և շոյի, գրգռի Ձեր էրոգեն գոտիները (հատկապես ծլիկը, մեծ և փոքր սեռական շուրթերը և այլն)։ Միևնույն ժամանակ խորհուրդ կտամ Ձեզ չֆիքսվել, չկենտրոնանալ սեռական բավարարման միայն այդ տարբերակի վրա ։ Փորձեք գրավել ուշադրությունը հետերոսեքսուալ տղաների և մտերմոտեն շփվել նրանց հետ։Հարգանքներով՝ Վ.Շ.

***

Հարց՝ Իմ մտերիմ ընկերն ու ընկերուհին միասին են ։ Ընկերս խուսափում է ձեզ գրել, բայց ինձ խնդրել է իր փոխարեն հարցնել։ Նրանք երկար տարիներ ընկերություն են անում և պատրաստվում են ամուսնանալ։ Հաճախ նույնիսկ միասին մեկնում են հանգստանալու, քնում միևնույն սենյակում. Դե մնացածը պարզ է. կուսաթաղանթը ժամանակի ընթացքում բացակայել է։ Ընկերոջս խորհուրդ տվեցի կուսաթաղանթը վերականգնել չհամաձայնեց։ Իրենք երկուսով խնդիր չունեն, սակայն գիտեք՝ կա «Կարմիր խնձոր» ավանդույթը։ Ինչպե՞ս կարելի է առաջին գիշերը արյուն հանել և ինչքա՞ն, որպեսզի փարատվի հարազատների կասկածամտությունը։ Խնդրում եմ բացատրել ամենայն մանրամասնությամբ. նրանք դրա կարիքը շատ ունեն։ Կանխավ շնորակալություն... Արամ

Պատասխան՝ Եթե նրանք ապրում են սեռական կյանքով, ապա չեմ կարծում, թե կարիք կա
«Կարմիր խնձորի» տեսարաններ մոգոնելու։ Իհարկե, հնարավոր է ժամանակավոր վերականգնել կուսաթաղանթը, սակայն անարյուն։ Խորհուրդ կտայի կարդալ «Ամուսնական առաջին գիշեր» հոդվածը, որտեղ հանգամանալից խոսվում է այդ ամենի մասին։ Կուսաթաղանթը կարող է պատռվել նույնիսկ առանց արյան կաթիլի, և դա ֆիզիոլոգիական նորմ է՝ կախված տվյալ անձի սեռական օրգանների արյունամատակարարման առանձնահատկություններից։ Իսկ այդ դեպքում ի՞նչ անի զույգը, գունանե՞րկ օգտագործի։ Խելամիտ չէ։ Ամուսնական զույգը առանձին ինքնուրույն միավոր է և պարտավոր չէ ուրիշների կարծիքներին հագուրդ տալու նպատակով ճամարտակություններ անել։ Հարգանքներով՛ Վ.Շ.

 
Հարցուպատասան. Սեռական կյանք (մաս 1-ին) 18+

Հարց՝ Ես 24 տարեկան եմ և ամուսնացած չեմ։ Ինձ մոտ մի պրոբլեմ է առաջանում սեքսի ժամանակ։ Բժիշկ, ես չեմ կարողանում հանգստանալ ապահովիչով, իսկ առանց ապահովիչի վախենում եմ սեքսով զբաղվել։
Խնդրում եմ Ձեզ, ասացեք ինձ, արդյո՞ք դա նորմալ է որ ապահովիչով չեմ կարողա՛նում օրգազմ ունենալ և եթե նույնիսկ նորմալ է, ի՞նչ կարող եմ անել, որպեսզի այդպես չլինի։ Կամ միգուցե ուրիշ պաշտպանական միջոցնե՞ր կան, որոնք ապահովիչից պակաս պաշտպանվածություն չեն ապահովում։ Արմեն Պողոսյան

Պատասխան՝ Հավանաբար Դուք օգտագործում եք հաստաշերտ ապահովիչները։ Փորձեք ուլտրաբարակները։ Բացի այդ, հնարավոր է՝ Դուք ապրում եք հախուռն սեռական կյանքով, այսինքն՝  չունեք մշտական սեռական զուգընկերուհի։ Ամեն անգամ տարբեր «թեկնածուների» հետ հարաբերվելիս օրգազմը կարող է կա՛մ ուշանալ, կա՛մ բացակայել։

***

Հարց՝ Բարև Ձեզ: Հուսով եմ՝ որևէ խորհուրդ կտաք որի համար կանխավ շնորհակալ եմ: Իմ շատ մոտ բարեկամը տարիքով մարդ է՝ 85 տարեկան և բավականին առողջ է։ Կինը մահացել է և հիմա ընտանիքը չգիտի՝ ինչ անի. ամուսնության մասին խոսք լինել չի կարող, իսկ նա դարձել է բավականին ագրեսիվ և դյուրագրգիռ։ Կարծում եմ՝ պատճառը միայն անբավարվածությունն է։ Կարո՞ղ եք սեռական թուլություն առաջացնող որևէ դեղամիջոց կամ որևէ խորհուրդ տալ։  Արթուր

Պատասխան՝ Հավանաբար ագրեսիվ և դյուրագրգիռ վիճակը պայմանավորված է միայնակության զգացումով, ոչ թե անբավարարվածությամբ։ Ցանկալի է հանգստացնել նյարդերը բուսական դեղամիջոցներով (Վալերիանա, Լոտոսոնիկ և այլն)։ Մի թողեք, որ մենակ մնա կամ առանձնանա երկար ժամանակով. դա կդարձնի նրան ավելի նյարդային։
 
Կարդալ ավելին սկզբնաղբյուր կայքում:

 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Սեքսը և առողջությունը | Ավելացրեց: 19.05.14 | Հեղինակ: ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Սեքսը և առողջությունը | Ավելացրեց: erkusov.com (19.05.14) | Հեղինակ: ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ
Դիտումներ: 4608 | Տեգեր: սեռական կյանք, Սեքսը և առողջությունը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...