Գլխավոր էջ » Kiss.am Բազմազան » Միայն օգտակար նյութեր |
Պատրաստվում եմ Ռուսաստան մեկնել՝ բնակության. ի՞նչ է պետք իմանալ թղթաբանության մասին
«Ազատությունը» հայտնում է` Օրենքի շրջանառության մեջ դրվելու պահից ի վեր հետխորհրդային մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծվեց, թե այն վերաբերում է նաև իրենց, որ օրենքի ընդունմամբ պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ նաև ՌԴ-ում աշխատող ու բնակվող, ինչպես նաև՝ ՌԴ մեկնելու ցանկություն ունեցող հայաստանցիները:
![]() Սակայն, ըստ փաստաթղթի, պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ այն ռուսալեզու հայրենակիցները, որոնց հարազատներն ու նախնիները բնակվել են Ռուսաստանի, Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքներում՝ «Ռուսաստանի Դաշնության ներկայիս պետական սահմանների շրջանակում»: Քաղաքացիություն ստանալու համար պայման է վերաբնակեցումը և մշտական բնակություն հաստատելը Ռուսաստանում, ինչպես նաև այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելը: ![]() Պետդումայի պատգամավորները պարզաբանել են, որ օրենքի գործողությունը տարածվում է նաև Դաշնության նոր սուբյեկտների վրա՝ այսինքն Ղրիմի Հանրապետության ու դաշնային նշանակության Սիմֆերոպոլ քաղաքի վրա: ![]() Սակայն ռուսաստանցի վերլուծաբանները միաժամանակ նաեւ հանգստացրել են միլիոնավոր ներգաղթյալներին քաղաքացիություն տալու հեռանկարից մտահոգված ռուսաստանցիներին՝ օրենքում խոսքը գնում է միայն նրանց մասին, ում նախնիներն ապրել են ներկայիս Ռուսաստանի Դաշնության տարածքում: ![]() «Եթե, օրինակ, նախնիներն եղել են Վլադիմիրի շրջանից, բայց հետո տեղափոխվել Միջին Ասիա, ապա մարդը ստանում է համապատասխան իրավունքներ, իսկ եթե տասը սերունդ ապրել է Բուխարայում կամ Սամարկանդում, ապա փաստը, որ այդ տարածքները ժամանակավորապես հայտնվել են Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքում, ոչ մի կերպ չի ազդում քաղաքացիություն ստանալու իրավունքի վրա»,- ըստ PanARMENIAN.Net-ի, KM.ru-ին ասել է քաղաքագետ Եգոր Խոլմոգորովը: Այնպես որ, ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ռուսական անձնագիր ստանալու մտադրություն ունեն, պետք է իրենց արմատներում Ռուսաստանում ապրած նախնի փնտրեն: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: Օգտակար տեսանյութեր Տարածել... | |||||||
loading...
Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ, На русском, English, Français, Español, Türkçe, ქართული, فارسی, Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ
Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում
| |||||||
Դիտումներ: 5181 | | |