Համացանցի մասայականացումը և սնկի նման աճող սոցիալական ցանցերը հանգեցրին նրան, որ շփման ավանդական ձևերին ավելացավ ևս մեկը՝ վիրտուալը, որը տարեցտարի ընդլայնում է իր տիրապետությունը:

 
 
/ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ - Սոցիալական ցանցերն օգնում են հաղթահարել հոգեբանական արգելքները erkusov.com" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ


Սոցիալական ցանցերն օգնում են հաղթահարել հոգեբանական արգելքները
 
 
Загрузка...


 

Համացանցի մասայականացումը և սնկի նման աճող սոցիալական ցանցերը հանգեցրին նրան, որ շփման ավանդական ձևերին ավելացավ ևս մեկը՝ վիրտուալը, որը տարեցտարի ընդլայնում է իր տիրապետությունը:

 
 
Մասնագետների հավաստմամբ՝ վիրտուալ շփումով տարվելը աչքերի և ողնաշարի հետ կապված խնդիրներից բացի, նաև մարդու ներաշխարհի լուրջ փոփոխությունների կարող է հանգեցնել, և անհատը կարող է խուսափել շփման ավանդական ձևերից: Կա նաև ինտերնետ կախվածության վտանգը, որն, ըստ ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանի, կախյալ հիվանդությունների շարքին է դասվում, ինչպես թմրամոլությունը, ալկոհոլամոլությունը, խաղամոլությունը: «Համակարգիչը և համացանցն առաջացնում են վիրտուալ կյանքի զգացողություն, որը շատ մոտ է իրականին: Այլընտրանքային կյանքի հնարավորությունը գերող է նամանավանդ այն մարդկանց համար, ովքեր իրենց հաջողակ և կայացած չեն համարում կյանքում կամ ճգնաժամային շրջանում են: Այս պարագայում համացանցը կարող է անգամ կազդուրիչ դեր ունենալ»: ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, հոգեբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Հովհաննիսյանի հավաստմամբ՝ շատ հաճախ մեկուսի և ինքնամփոփ մարդկանց համար սոցիալական ցանցերն արտահայտման լավ ձև են դառնում և օգնում նրանց հաղթահարել հոգեբանական արգելքները:
 
Կախվածությունից բացի կա նաև մեկ այլ խնդիր՝ փոխարինում: Երբ մարդն աստիճանաբար ավելի քիչ է կապվում իր իրականությանը: Երբ համացանցում որոշակի պատկերն ավելի մեծ արժեք է դառնում, քան իր կողքին նստած մարդը, ընտանիքի անդամը: Մարդու մոտ առաջանում են տագնապներ, վախեր, անքնություն՝ կախված նրանից, թե ցանկալի մարդը երբ կմտնի համացանց:
 
Տխուր եմ՝ կներկայանամ ուրախ
 
Համացանցը շատ բան ցույց չտալու հնարավորություն ունի. տխուր եմ՝ կներկայանամ ուրախ, ցանկության դեպքում էլ՝ հակառակը: «Եթե տխուր ժամանակ կանգնենք հայելու առջև և ժպտանք, կզգանք, որ այդ արտահայտչամիջոցի դեպքում հոգեկանն արտահայտում է դրան համապատասխան հոգեվիճակ, թեկուզ թույլ: Իսկ համացանցում մեզ ոչ ոք ի պատասխան չի ժպտում, այլ սմայլիկ է ուղարկում: Մենք էլ ենթադրում ենք, որ երևի ժպտաց: Սա դառնում է միջնորդավորված, ենթադրություններով լի մի շփում, որը բավարարող չի կարող համարվել», – ասում է պրն. Գևորգյանը:
 
«Բոլորին թվում է, թե ինչքան շատ ընկեր ունես համացանցում, այնքան ընկերասեր ես, այնինչ ընկերների շատ քանակը համացանցում հենց անհատի միայնակության մասին է փաստում: Համացանցը մի կողմից օգնում է միայնակ չլինելուն, իսկ մյուս կողմից ինքն է նպաստում դրան», – ասում է հոգեբանը:
 
Դեռահասներն առավել խոցելի են
 
Ըստ մասնագետների՝ վերոնշյալ խնդրի նկատմամբ առավել խոցելի են դեռահասները: Քանզի դա այն տարիքն է, երբ մարդիկ սկսում են միջսեռային հարաբերություններ հաստատել: Համացանցն այս պարագայում օգնում է թերարժեքության բարդույթներով երեխաներին ավելի ինքնավստահ զգալ, սակայն, միևնույն ժամանակ, հենց այս շրջանում դեռ չձևավորված անհատը պիտի փորձի գտնել այն ընկերախումբը, որտեղ իրեն լավ կզգա: Դա հմտություններ է պահանջում, որը համացանցը չի տալիս: «Կյանքում կարևորվում են ինտիմ հարաբերությունները, որոնք համացանցում փոխարինվում են ընդհանուր զրույցներով, ինչը բացասական հետևանքներ է ունենում», – պնդում է Դավիթ Գևորգյանը:
 
Բակ, թե՞ համակարգիչ
 
Գաղտնիք չէ, որ այսօր երեխաներն ավելի շատ ոչ թե բակում են ժամանակ անցկացնում, այլ համակարգչի առջև՝ վերջինիս նվիրելով օրական միջինում 2-4 ժամ: Տեսակետներն այս հարցի նկատմամբ բազմազան են: Հիմնական դժգոհությունը, թերևս, ավագ սերնդի կողմից է, ովքեր չեն համակերպվում այն մտքի հետ, որ համակարգչային խաղերն այդքան հեշտությամբ կարող են փոխարինել իրենց մանկության խաղերին:
 
Պրն. Հովհաննիսյանի տեսակետն այս հարցի վերաբերյալ հստակ է. «Բացարձակ դրական կամ բացասական հանգստի տարբերակներ չկան: Մարդն ազատ է ընտրելու, թե իր ժամանակը որտեղ անցկացնի: Եթե երեխան համակարգիչը գերադասում է բակից, դա իր իրավունքն է: Նրա համար հարված կլինի, եթե իրեն արգելեն համակարգչին մոտենալ»:
 
«Համակարգչային խաղերի աշխարհը երեխայի համար գնալով ավելի գրավիչ է դառնում: Այսօրվա խաղերը գունեղ են, հետաքրքիր, հաղթելու հնարավորություն տվող… Ավելի հեշտ է հարված ստանալ երևակայական հրեշից, քան բակում ընկերոջից: Երեխան էլ հեշտ ճանապարհն է ընտրում, դա նորմալ է», – համարում է պրն. Գևորգյանը:
 
Կայքերն ու հոգեբանները
 
Հետաքրքրական է, որ ինտերնետային կայքեր ստեղծելիս մեզանում շատ հաճախ հոգեբանների կարծիքը չի կարևորվում, այնինչ արտասահմանում լուրջ կայքերը բավական խորը հետազոտությունների հիման վրա են կազմվում և հաշվի են առնվում պրոֆեսիոնալ ազդման միջոցները: «Հոգեբանի հետ աշխատելը մեզ մոտ ճոխության հարց է: Հոգեբանի կարծիքը հաշվի չեն առնում ո՛չ գովազդում, ո՛չ կայքերի պատրաստման դեպքում, ո՛չ մուլտֆիլմերի և հեռուստասերիալների պատրաստման հարցերում», – դժգոհում է պրն. Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ՝ Հայաստանի տնտեսա-քաղաքական արժեքային համակարգում հոգեբանը խանգարող հանգամանք է:
 
Առցանց հոգեբանական ծառայություններ
 
Հոգեբաններին չդիմելու հիմնական պատճառների թվում ՀՀ քաղաքացիներն առանձնացրին ծառայությունների բարձր գինը, ինչը հարմար չէ շատ հայերի գրպանի: Այնինչ, հոգեբանի ծառայությունը երբեմն ուղղակի խիստ անհրաժեշտություն է լինում: Արևմուտքում այս խնդրի պատասխանը վաղուց արդեն գտնված է: Զարգացած երկրներում գործում են առցանց հոգեբանական ծառայություններ, որոնք զգալիորեն մատչելի են և ինտերակտիվ: Հետաքրքրական է, որ Հայաստանն այս հարցում էլ բացառություն է: Եթե հոգեբանի մեկ այցելությունը մեզանում արժե 3-5 հազ. դրամ՝ կախված հոգեբանի մասնագիտացման աստիճանից և հոգեբանական կենտրոնի որակից, ապա առցանց հոգեբանական ծառայության ժամը մեզանում արժե շուրջ 15000 դրամ:
 

1111



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: erkusov.com (14.01.12) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 4135 | Տեգեր: հսկողություն երեխաների վրա, ինտերնետ, սոցիալական կայքերի ազդեցությունը, օդնոկլասնիկի, ֆեյսբուք, հոգեբանություն, կախվածություն ինտերնետից, Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...