Կոկետության անհրաժեշտ չափի մասին. Անդրե ՄորուաԿոկետությունը եղել է և մնում է ապշեցուցիչ հզոր ու վտանգավոր մի զենք: Մարիվոյի կողմից այնքա՜ն ուշադիր ուսումնասիրված հմուտ խորամանկությունների այդ հավաքածուի նպատակն է սկզբից հրապուրել, այնուհետև վանել, ձևացնել, թե իբր ինչ-որ բան ես նվիրում, և անմիջապես խլել: Այդ խաղի արդյունքներն ապշեցուցիչ են: Եվ նույնիսկ նախապես իմանալով այդ բոլոր ծուղակների մասին՝ միևնույնն է, ընկնում ես դրանց մեջ:

Եթե լավ մտածենք, դա միանգամայն բնական է: Աոանց առաջին երկչոտ հույս ծնող թեթև կոկետության մարդկանց մեծամասնության մոտ սեր չի արթնանում: «Սիրել նշանակում է հուզմունք ապրել մի ինչ-որ բանի հնարավորության մտքից, հնարավորություն, որն այնուհետև վերաճում է պահանջի, համառ ցանկության, սևեռուն գաղափարի»: 

/Կանայք - Կոկետության անհրաժեշտ չափի մասին. Անդրե Մորուա " />
Загрузка...