Ասում են` մինչև ինքդ քեզ չսիրես ու չհարգես, ոչ ոք քեզ չի սիրի ու չի հարգի: Սա հատկապես վերաբերում է այն աղջիկներին, ովքեր կուրորեն սիրում են տղաներին ու ասում` «Ես ո՞վ եմ, որ նա ինձ վրա նայի»: Այ հենց այդտեղից էլ սկսվում է հայկական մեծ դժբախտությունը, երբ առանց բանականության, մինչև ականջների ծայրը սիրահարաված, իրեն «եսիմ ով» համարած աղջիկը ամուսնանում է իր կողմից Աստվածացրած իր ընկերոջ հետ, հետո ամբողջ կյանքում հենց դրանից տուժում: Եզրակցություն` ոչ մեկին պետք չէ սիրել քեզնից շատ:
 

Ինքդ քեզ սիրելու 10 խորամանկ քայլերը

Հիմա հարց, պարզ, բայց հռետորական, ինչպե՞ս սիրել ինքդ քեզ:

Ահա 10 մեթոդ, որի միջոցով կարելի է սկսել սիրել ու գնահատել սեփական անձը:

1. Առավոտյան արթնանալիս մոտեցեք հայելուն, նայեք ձեզ ու բարձր ասեք` «բայց ինչ սիրուն եմ ես»: Հիշեք, որ դուք ամեն դեպքում` նոր արթնացած կամ խնամված, տան հագուստով կամ երեկոյան զգեստով միշտ էլ գեղեցիկ եք:

2. Տնից դուրս գալիս եղեք խնամված ու նորից հայելու մեջ հաստատեք, որ դուք շատ սիրուն եք: Սիրե'ք այն հագուստը, որն այդ օրը հագել եք, կոշիկները, պայուսակը, հաստատակամ համոզված եղեք, որ դրանք ձեզ շատ են սազում:

/Կանայք - Ինքդ քեզ սիրելու 10 խորամանկ քայլերը " />
Загрузка...