Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Տղամարդիկ


Սեքս-բացահայտումներ, որոնք տղամարդն անում է կյանքի ընթացքում
 
 
Загрузка...


Կյանքն անդադար աճի գործընթաց է. մեզնից ոչ ոք լույս աշխարհ չի գալիս որոշակի փորձի պաշարով: Նույնը վերաբերում է նաև սեքսուալ կյանքին. փորձը գալիս է ոչ միանգամից, այլ տարիքի հետ. հմուտ սիրահարներ դառնում են միայն նրանք, ովքեր տարեցտարի աշխատում են իրենց վրա: Անկասկած, այս հարցում կարող են օգնել համապատասխան գրականության ընթերցումը, ինտերնետով տեսադասընթացների դիտումը կամ հատուկ տրենինգների հաճախումը, բայց անձնական փորձն այս դեպքում ավելի արժեքավոր է: Կյանքի ընթացքում տղամարդն իր համար սեքս-բացահայտումներ կանի և որքան շուտ ազատվի տարածված կարծրատիպերից, այնքան լավ իր համար:
 
Սեքս-բացահայտումներ, որոնք տղամարդն անում է կյանքի ընթացքում

Բացահայտում 1. «Կինոսեր»

Սիրո արվեստը, որ ցուցադրվում է մեզ էկրաններից էրոտիկ ֆիլմերի հերոս-հերրոսուհիների կողմից, ոչ ավելին է, քան բեմադրված գեղեցիկ տեսարան: Երիտասարդ տղաները երբեմն կարող են զարմանալ, թե ինչքան հեշտ ու պարզ է ամեն ինչ հաջողվում դերասանների մոտ և թե ինչու է իրենց զուգընկերուհին ոչ բավարարված: Նման հակասությունների պատճառով անփորձ սիրեկանները բաժանվում են, որպեսզի գտնեն այնպիսի զուգընկերուհիների, ինչպիսիք «կինոյում են», և, իհարկե, նորից հիասթափվում:

Բացահայտում 2. Չափսը կարևոր չէ

Նույն պոռնոֆիլմերում դերասանները կարող են պարծենալ իրենց արական արժանապատվության չափսերով: Սովորական մարդիկ համեմատում են դրանք իրենցի հետ և սկսում բարդույթավորվել: Բայց ժամանակի հետ կատարում են այն բացահայտումը, որ չափսն այդքան էլ կարևոր չէ, կարևորը սովորելն է` ճիշտ օգտվել նրանից, ինչով օժտել է քեզ արարիչը:

 
Սեքս-բացահայտումներ, որոնք տղամարդն անում է կյանքի ընթացքում

Բացահայտում 3. Տարիքային նախընտրություններ

Երիտասարդ տղաները ձգտում են իրենց հասակակից աղջիկներին, ինչի արդյունքում գալիս է փորձը: Աստիճանաբար սկսում են գիտակցել, որ իմաստ չունի լավ սիրուհի փնտրել երիտասարդ աղջիկների մեջ: Միայն որոշակի տարիքի կինն է ընդունակ ուսումնասիրել տղամարդուն և հասկանալ` ինչպես նրան ավելի շատ հաճույք պատճառել:

Բացահայտում 3. Անաչառ գնահատական

Երիտասարդ տարիքում տղաները հորմոնների իսկական հարձակման են ենթարկվում: Նրանց գիտակցությունը թմրած է մշտական սեքսուալ ցանկություններից, ինչն, ի դեպ, հաղորդում է աներևակայելի վստահություն սեփական ուժերի հանդեպ: Միայն ավելի մեծանալու հետ զուգահեռ է գալիս այն գիտակցումը, որ շաբլոն պահվածքն ու ֆանտազիայի բացակայությունը հաճախ խանգարել են ծանոթանալ «ջոկող» աղջիկների հետ, և չափից շատ ջանք է ծախսվել «մեկ օրվա աղջիկների» վրա:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: erkusov.com (12.03.16)
Դիտումներ: 623 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...