Հարց. Ո՞րն է տղամարդկանց անպտղության պատճառըՊատասխան: Նախ պետք է ընդգծել, որ թյուր կարծիք է, թե կանայք են անպտղության հիմնական պատճառը: Հավանաբար, այս կարծիքը առաջացել է այն պատճառով, որ կանանց օրգանիզմում են տեղի ունենում բեղմնավորումն ու պտղի զարգացումը: Իրականում տղամարդու գործոնը անպտղության առումով 50% է:

 

/Տղամարդիկ - Ո՞րն է տղամարդկանց անպտղության պատճառը. Հարց. սեքսոլոգին " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 17.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Տղամարդիկ


Ո՞րն է տղամարդկանց անպտղության պատճառը. Հարց. սեքսոլոգին
 
 
Загрузка...


Պատասխան: Նախ պետք է ընդգծել, որ թյուր կարծիք է, թե կանայք են անպտղության հիմնական պատճառը: Հավանաբար, այս կարծիքը առաջացել է այն պատճառով, որ կանանց օրգանիզմում են տեղի ունենում բեղմնավորումն ու պտղի զարգացումը: Իրականում տղամարդու գործոնը անպտղության առումով 50% է:

 

Հարց. Ո՞րն է տղամարդկանց անպտղության պատճառը

 

Չբերության կապակցությամբ տղամարդու հետազոտությունները սկսում են հիվանդության մասին վերհուշ կատարելով (կրիպտորխիզմ, ճողվածք, խոզուկ, ամորձու հիվանդություններ, սեռական վարակներ, ծխախոտ, ալկոհոլ, դեղորայք…): Անհրաժեշտ է կատարել նաև հորմոնային քննություններ (տեստոստերոն, ՖԽՀ, ԼՀ):

Վարիկոցելեն (սերմնալարի երակների լայնացում) տղամարդկանց մոտ անպտղության տարածված և բուժելի հիվանդություններից մեկն է: Այս հիվանդության վիրահատական բուժումը լավացնում է սերմնաբջիջների շարժունակությունը 70%-ով և հանգեցնում է հղիության զարգացմանը՝ 40-60% դեպքերում մեկ տարվա ընթացքում: Անպտղության այլ պատճառներից են սերմնածորանի խցանումները, որոնց պատճառով սերմնաբջիջները չեն հասնում շագանակագեղձ: Այս պարագայում ևս հնարավոր է վիրահատական եղանակով վերացնել սերմնածորանի խցանումը ու վերականգնել այն:

Գոյություն ունի նաև արհեստական սերմնավորում, երբ սերմը լվացվում, խտացվում և ներմուծվում է կնոջ օրգանիզմ անմիջապես կամ կատարվում է արտաքին սերմավորում ձվաբջջի մեջ:

Կան նաև սերմնագոյացումը և սերմնաբջիջների շարժունակությունը լավացնող տարբեր բուսական, վիտամինային և միներալային դեղորայքներ, որոնք որոշ պարագաներում կարող են ունենալ բարերար ազդեցություն:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ (urolog.am)



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 629 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...