Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Տղամարդիկ


Ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը
 
 
Загрузка...


 

Մեզ հիացնում են նրանց առաքինություններն ու հիասթափեցնում` թերությունները, զվարճանում ենք նրանց թուլությունների վրա, երբ մեր կողքին են և կարոտում ենք, երբ հեռու են: Նրանց հետ հաճախ դժվար է, բայց և նրանք էլ երբեմն տառապում են մեր ձեռքը,- գրում է Mary Love-ը: Մենք միշտ փնտրում ենք իդեալական տղամարդու և այդ ընթացքում գուցե չենք նկատում թեկուզ ոչ այդքան իդեալական, սակայն նրանց ոչնչով չզիջող տղամարդկանց: Իսկ ինչպիսի՞ն պետք է իդեալական տղամարդը լինի:

 

Ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը

 

Ուժեղ լինել

Ուժեղ սեռն այդպես է անվանվում այն պարզ պատճառով, որ դրա ներկայացուցիչները բարոյական ոչ մի իրավունք չունեն ցույց տալ իրենց թուլությունները: Սակայն դա չի նշանակում, որ տղամարդիկ միշտ կազմ-պատրաստ սպասում են վեճի, և նրանք երբեք չեն վախենում: Հավասարակշռություն պահել սիրելի էակի սպասումների և սեփական զգացմունքների միջև կարող է ոչ ամեն տղամարդ:

Հոգեբանի կարծիքը. «Որպեսզի տղամարդն իրեն իսկապես ուժեղ զգա, նրա կողքին պետք է թույլ կին լինի: Կամ այնպիսի կին, որ չի փորձում կառավարել նրան: Այդ դեպքում տղամարդն ավելի հեշտությամբ կցուցաբերի իր ուժն ու տղամարդկությունը»:

Պատասխանատվություն կրել

Որոշ տղամարդիկ հաճույքով կհրաժարվեին ղեկավարել ոչ միայն իրենց, այլև իրենց ծնողների, կնոջ, երեխաների և ենթակաների կյանքը: Նման պատվավոր պատասխանատվությունը հաճախ բեռ է դառնում, բայց եթե արդեն իսկ տղամարդ ես ծնվել, ապա պարտավոր ես պատասխանատու լինել քեզ հարազատ մարդկանց համար:

Հոգեբանի կարծիքը. «Համարվում է, որ տղամարդը պատասխանատվություն է կրում իր ընտանիքի համար: Սակայն իրականում շատ կանայք իրենց վրա են վերցնում այդ պարտականությունը: Եվ դա ինքնակամ են անում, հատկապես եթե երկար ժամանակ միայնակ են եղել, իսկ տղամարդիկ հեշտորեն զիջում են նրանց այդ իրավունքը: Մի կողմից դա անգամ լավ է, քանի որ կանայք ավելի հեշտորեն են հարմարվում առկա իրավիճակներին: Ամեն դեպքում պատասխանատվությունը պետք է կիսել երկուսի միջև»:

Որոշումներ կայացնել

Ղեկավարել, առաջնորդ լինել, իր հետևից ամբոխներ տանել… Սրանք ընդամենը բնավորության ու խառնվածքի հատկանիշներ են, այլ ոչ թե որևէ սեռի առանձնահատկություններ: Ցավալի է, որ կարծրատիպերը չեն հանդուրժում շեղումներ, և կատարել խիստ կին-ղեկավարի հանձնարարությունները նշանակում է լինել վատ տղամարդ:

Հոգեբանի կարծիքը. «Այն տղամարդկանց, ովքեր կասկածում են, մտորում և տասը մտածում` մեկ կտրում, պետք է համարել ոչ թե թուլամորթ, այլ խելացի: Նրանց ժամանակ է հարկավոր, և պետք է նրանց տալ այդ ժամանակը»:

Լինել լավագույնը

Կամ գոնե ձգտել դրան: Կանանց թույլատրվում է լողալ հոսանքի հետ` կատարելով իրենց մայրական և ամուսնական պարտքը: Տղամարդիկ, ընդհակառակը, ստիպված են միշտ առաջինի համար պայքարում լինել: Եվ միշտ չէ, որ հստակ երևում է, թե որն է այդ լավագույնը և որքան մրցակցի նա պետք է հաղթահարի, որպեսզի արժանանա հաղթողի դափնուն:

Հոգեբանի կարծիքը. «Լինել առաջինն ու ձգտել առաջնորդության տղամարդու մոտ ավելի լավ է ստացվում, քան կնոջ: Միաժամանակ տղամարդուն հետաքրքիր չեն հեշտ լուծվող խնդիրները. նրան առաջ են մղում ուժեղ մրցակիցները: Կնոջը միայն պետք է չխանգարել ու հիանալ: Եթե տղամարդը միանգամից չի հասնում իր առջև դրված նպատակին` լինել նրա կողքին ու մխիթարել նրան»:

Պահպանել հանգստությունը

Իրական հարգանքի են արժանանում այն տղամարդիկ, ովքեր կատարում են իրենց աշխատանքային կամ անձնական պարտքը` չարտահայտելով իրենց դժգոհությունն ու ագրեսիան: Հստակությունն ու ուղղամտությունն արական սեռի բնական հատկանիշներն են, որոնք անհրաժեշտ են խնդիրները լուծելու համար, սակայն կնոջից, ընկներներից կամ աշխատակիցներից դժգոհ լինելն արգելվում է բոլոր դեպքերում:

Հոգեբանի կարծիքը. «Դա շատ տղամարդկանց խնդիրն է, վաղ կաթվածների ու նյարդային հիվանդությունների պատճառը: Ինչպե՞ս ազատվել բացասական էմոցիաներից, չարություներից, նյարդային վիճակից… Պատասխանել բարությամբ ու համբերատարությամբ»:

Եսասեր չլինել

Կանայք տղամարդկանցից անգիտակցաբար պահանջում են հերոսական մարդասիրություն: Առաջին հերթին նա պետք է մտածի դիմացինի մասին, ապա իր: Տղամարդկային սովորական հետաքրքրությունները` ֆուտբոլ, ձկնորսություն, սաունա և այլն, թույլատրվում են միայն ազատ ժամանակ, որն այնքան քիչ է լինում:

Հոգեբանի կարծիքը. «Յուրաքանչյուր ոք սեփական տարածքի կարիք ունի, որտեղ նա կարող է անել այն, ինչ ցանկանում է: Լավ կլինի, եթե դա չհակասի կողակցի հետաքրքրություններին, սակայն ամեն դեպքում փոխադարձ հարգանքը կփրկի իրավիճակը»:

Գլուխ հանել «տղամարդկային» գործերից

Վերանորոգել կենցաղային տեխնիկան, լուծել համակարգչի, ավտոմեքենայի հետ կապված խնդիրները…

Հոգեբանի կարծիքը. «Նման գործերում հաճելի շատ բան կա: Տղամարդը, լուծելով նման խնդիրները, իրեն հաղթանակած հերոս է զգում»:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 1379 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...