Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Տղամարդիկ


Բացահայտվել է պատճառը՝ ինչու՞ է տղամարդն այդքան մտածում ինտիմ մերձեցման մասին (չափահասների համար)
 
 


   

Բացահայտվել է պատճառը՝ ինչու՞ է տղամարդն այդքան մտածում սեքսի մասինԱՄՆ Ինդիանա համալասարանի սեռական և վերարտադրողության կենտրոնի հետազոտությունների տվյալներով` տղամարդիկ միշտ են մտածում սեքսի մասին: Այդ տվյալների համաձայն տղամարդկանց 54%-ը, իսկ կանանց` 19%-ը օրվա ընթացքում մի քանի անգամ մտածում է սեքսի մասին:
Ըստ նյարդահոգեբանական վերլուծությունների, տղամարդիկ մտածում են սեքսի մասին յուրաքանչյուր 52 վայրկյանը մեկ, իսկ կանայք` ընդամենը օրվա ընթացքում մեկ անգամ:

 
Մարդկային ուղեղն ընկալում է սեքսուալ պատկերներն անուղղակիորեն, նույնիսկ, երբ անմիջապես աչքի առաջ չեն: Գիտական վերլուծությունները հանգել են այն եզրակացության, որ տղամարդկանց և կանանց սեքսի մասին մտածելու հաճախականությունը հիմնականում կախված է նյարդաբանական տարբերություններով: Իսկ այդ տարբերության հիմքում ընկած են` տղամարդու և կնոջ հորմոնների մակարդակը կյանքի տարբեր շրջաններում: Հետևաբար` սրանով են պայմանավորված տղամարդու և կնոջ մտածողության, սեքսի և վարքի տարբերությունները:
 
Ճիշտ է, որ կինն ավելի քիչ է մտածում սեքսի մասին, քան տղամարդը, բայց կինը մտածում է սեռական հրապուրանքի մասին:
 
Կինը կարող է լինել և ռոմանտիկ, և կռվազան, լուծել կոնֆլիկտներ, հասկանալ մարդու էությունն ու տրամադրությունը: Կնոջ հորմոնները ապահովում են նրա իրատեսությունը, արժեքները, ցանկություններն ու սերը: Իսկ տղամարդու հորմոնի` տեստոստերոնի պատճառով նա հաճախ մտածում է սեքսի մասին:
 
Ըստ վերոնշյալ վերլուծությունների, կան նաև տղամարդու և կնոջ միջև այլ տարբերություններ, որոնք բնավ սեքսի հետ կապ չունեն: Կինը կարող է օգտագործել 250 բառ մեկ րոպեի ընթացքում, իսկ տղամարդը` 125: Օրվա ընթացքում կինն օգտագործում է` 20000, իսկ տղամարդը` 7000 բառ:
 
Ինչո՞ւ տղա երեխաները չեն լսում իրենց մայրերին: Քանի որ ֆիզիկապես նրանք ավելի լավ են ընկալում իրենց սեռի տոնայնությունը:
Կինը հասկանում է մարդու զգացմունքները, տղամարդիկ` ոչ շատ:
Մի խոսքով, իսկապես կնոջ և տղամարդու միջև կան տարբերություններ, որոնք հասկանալու դեպքում զույգերը կարող են զերծ մնալ մի շարք կոնֆլիկներից և խնդիրներից:



Տարածել...


Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: 09.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 927 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...