Սերս անփոխադարձ է... ի՞նչ անել
Որքան էլ պատահական, անորոշ կամ մշուշոտ թվան ստորև շարադրված մտքերը, դրանցից յուրաքանչյուրն օժտված է կյանքդ ցնցելու յուրօրինակ ուժով: Փորձի՛ր մի քանիսն ու տես` ինչ շշմեցուցիչ հնարավորություններ են բացվում քո առաջ:

Հերթական շոկոլադե սալիկը կամ, ավելի վատ, ծխախոտն ու ալկոհոլը, անկասկած, անպատասխան սիրո ցավը մեղմելու միջոցներ չեն: Ուժեղ ու ինքնավստահ աղջիկները միշտ ավելի արդյունավետ տարբերակներ ունեն:

Հոգեբանի կարծիք

Շատ կարևոր է, որ նման իրավիճակում չմեկուսանաս: Հաճախ հանդիպիր ընկերներիդ, եղիր այն միջավայրում, որտեղ քեզ բոլորը սիրում են ու որտեղ դու միշտ ուշադրության կենտրոնում ես: Պարուրիր քեզ դրական էմոցիաներով: Եթե հնարավորություն ունես, փոխիր առօրյա միջավայրդ: Շատ լավ առիթ է արտասահման մեկնելու և ինքդ քեզ համար նոր բացահայտումներ անելու համար: Միայնության մեջ անցկացրած ժամերը փոխարինիր ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Սիրահարվածությունը հիասքանչ զգացմունք է: Եվ եթե այս անգամ ոչինչ չի ստացվել, պարզապես փորձիր գտնել այլ օբյեկտ:

/Սիրո հոգեբանություն - Սերս անփոխադարձ է... ի՞նչ անել " />
Загрузка...