ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ. պոեզիա

Եթե դու մոռանաս ինձ

մի բան կա,
որ ուզում եմ իմանաս:

գիտես թե ինչ է,
երբ նայում եմ
բյուրեղյա լուսնին, կարմիր ճյուղերին
դանդաղ աշնան` պատուհանից այն կողմ,
եթե հպվեմ
խարույկի
անշոշափելի մոխրին
կամ կնճռոտ մարմնին կոճղի,
ամեն ինչ քեզ է հիշեցնում,
կարծես ամեն բան, ինչ գոյություն ուներ,
հոտերը, լույսերը, մետաղները,
փոքրիկ նավակներ էին`
լողացող
իմ կղզիներից քո կղզին, ուր դու էիր ինձ սպասում:
հիմա,
եթե քիչ-քիչ դադարես ինձ սիրել,
ես էլ կդադարեմ քեզ սիրել քիչ-քիչ:

/Սիրո հոգեբանություն - ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ. պոեզիա " />
Загрузка...