Ինչքա՞ն երկար է տևում կիրքը և ինչու՞ է այն մահանում: Պարզվում է`  ամենաուժեղ զգացմունքների հիմքում ընկած են ընդամենը քիմիական գործընթացներ:

Որտե՞ղ  է ապրում սերը:

Սիրո գոյության վայրը համարվում է սիրտը: Իրականում սիրտը ոչ թե սիրո աղբյուրն է, այլ միայն ցուցիչը (ինդիկատոր)։ Թե որտեղ է ապրում սերը, գիտի անթրոպոլոգ, դոկտոր Էլեն Ֆիշերը: Նա բացահայտել է դա փորձված ճանապարհով՝ համակարգչային «տոմոգրաֆիայի» և մի քանի տասնյակ սիրահար կամավորների օգնությամբ:

Պարզվում է՝ սերը ապրում է գլխում՝ ուղեղի ամենախորը և հին մասերում, որոնք մենք ժառանգել ենք մեր հին նախնիներից՝ սողուններից: Այնտեղ են գտնվում մեր հենքային, անկառավարելի զգացմունքները և գայթակղությունները: Հենց այդ բաժիններ էին ակտիվանում, երբ սիրահարների աչքերի առջև հայտնվում էր իրենց սիրո «առարկայի» դիմանկարը: Երբ նրանց ցույց էին տալիս պարզապես ծանոթ մարդու լուսանկար, ակտիվացումը տեղի չէր ունենում: Սակայն դա դեռ քիմիա չէ, այլ՝ ֆիզիկա:

/Սիրո հոգեբանություն - Որքա՞ն կարող է տևել սերը " />
Загрузка...