Ավստրալական Գրաց քաղաքի Բժշկական համալսարանի գիտնականներն անցկացրել են յուրահատուկ հետազոտություն, որի արդյունքներով պարզել են, թե որ ամիսն է առավել նպաստավոր ինտիմ հարաբերությունների համար:

 

Սիրո համար ամենանպաստավոր ամիսը

 

Վիճակագրությունը ցույց է տվել, որ սիրային կապերով ամենահագեցված ամիսը օգոստոսն է: Գիտնականները դա պայմանավորում են նրանով, որ արևը, որը ջերմացնում է մեզ ողջ ամառ, նպաստում է բարձր տրամադրություն ապահովող այնպիսի հորմոնների արտադրությանը, ինչպիսիք են սերոտոնինը և դոպամինը, իսկ տեստոստերոնի մակարդակը տղամարդկանց օրգանիզմում բարձրանում է 33%-ով:

/Սիրո հոգեբանություն - Սիրո համար ամենանպաստավոր ամիսը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Սիրո հոգեբանություն


Սիրո համար ամենանպաստավոր ամիսը
 
 


   

Ավստրալական Գրաց քաղաքի Բժշկական համալսարանի գիտնականներն անցկացրել են յուրահատուկ հետազոտություն, որի արդյունքներով պարզել են, թե որ ամիսն է առավել նպաստավոր ինտիմ հարաբերությունների համար:

 

Սիրո համար ամենանպաստավոր ամիսը

 

Վիճակագրությունը ցույց է տվել, որ սիրային կապերով ամենահագեցված ամիսը օգոստոսն է: Գիտնականները դա պայմանավորում են նրանով, որ արևը, որը ջերմացնում է մեզ ողջ ամառ, նպաստում է բարձր տրամադրություն ապահովող այնպիսի հորմոնների արտադրությանը, ինչպիսիք են սերոտոնինը և դոպամինը, իսկ տեստոստերոնի մակարդակը տղամարդկանց օրգանիզմում բարձրանում է 33%-ով:

Արևային լույսը բարձրացնում է նաև D վիտամինի մակարդակը, որը պատասխանատու է օրգանիզմում վերոնշյալ փոփոխությունների համար:

Մարդու օրգանիզմի վրա արևի ազդեցության գագաթնակերը գրանցվում է օգոստոսին: Ի հավելումն դրա' մարդիկ ավելի քիչ հագուստ են կրում, արձակուրդ են մեկնում, պարզապես' ավելի շատ են հասարակական վայրերում լինում, ինչը ինքնին մեծացնում է հեշտ սիրախաղերի ու արդյունավետ սեքսի հնարավորությունները:

Սեպտեմբերը, որը հաջորդում է օգոստոսին, որքան էլ տարօրինակ է, զբաղեցնում է ընդամենը վեցերորդ տեղը: Հավանաբար' մադկային իմաստուն օրգանիզմը, զգալով մոտալուտ ցուրտ և պասիվ սեզոնի մոտեցումը, տրամադրվում է ոչ այնքան աշխույժ և ուրախ փուլին' աստիճանաբար տխրելով:

Սեքսուալ ակտիվության նվազման կարգով ամիսները դասավորվում են հետևյալ կերպ.

1.օգոստոս,

2.հուլիս,

3.հունիս,

4.մայիս,

5.դեկտեմբեր,

6.սեպտեմբեր,

7.ապրիլ,

8.հոկտեմբեր,

9.մարտ,

10.հունվար,

11.նոյեմբեր,

12.փետրվար:

Ինչպես նկատեցիք, հունվարը 10-րդ, իսկ փետրվարն ամենավերջին տեղում են: Վերջինս, թերևս, միայն Ավստրալիայի և Հարավային Ամերիկայի համար է համարվում սիրահարների ամիս:

 



Տարածել...


Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: 08.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: erkusov.com (08.03.16)
Դիտումներ: 414 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...