Քո բույրը դեռ սավառնում է հուշերում վայրի...
 
Ոչինչ պետք չէ ինձ հետ.
Գիտե՞ս լսել…
Տրվի'ր իմ ձայնին…
Ես քո սուտն եմ ու ճշմարտությունը,
Ես քո սերն եմ ու կորուստը…
Ես քո հուշն եմ
ու ապագան, որ կնկարես…
Իմ ուղիները պարագծվում են քո հոգում…
Այն, ինչ բացվում է իմ դեմ,
այլք փակում են անգոյությամբ իրենց կույր…
Մի' պոկիր կաթիլներ անցյալից,
Գիշերս թող մաքրություն բերի էջերիդ այսօրյա…
Նա կմնա «նա»,
Մի կորցրու քե’զ…
դադարե՞լ ես սիրել…
Որովհետև կյանքդ դադարեցրել ես նրա հեռավոր համբույրների մեջ հուշերում,   հուշերում…
Մի' թաքնվիր բնությունից,
նա քո մարմնում է…
Ճիշտ ու սխալ չկա,
կա հասունացած ու չհասունացած բնություն, օր,
/Սիրո հոգեբանություն - Քո բույրը դեռ սավառնում է հուշերում վայրի... " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 17.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Սիրո հոգեբանություն


Քո բույրը դեռ սավառնում է հուշերում վայրի...
 
 
Загрузка...


 
Քո բույրը դեռ սավառնում է հուշերում վայրի...
 
Ոչինչ պետք չէ ինձ հետ.
Գիտե՞ս լսել…
Տրվի'ր իմ ձայնին…
Ես քո սուտն եմ ու ճշմարտությունը,
Ես քո սերն եմ ու կորուստը…
Ես քո հուշն եմ
ու ապագան, որ կնկարես…
Իմ ուղիները պարագծվում են քո հոգում…
Այն, ինչ բացվում է իմ դեմ,
այլք փակում են անգոյությամբ իրենց կույր…
Մի' պոկիր կաթիլներ անցյալից,
Գիշերս թող մաքրություն բերի էջերիդ այսօրյա…
Նա կմնա «նա»,
Մի կորցրու քե’զ…
դադարե՞լ ես սիրել…
Որովհետև կյանքդ դադարեցրել ես նրա հեռավոր համբույրների մեջ հուշերում,   հուշերում…
Մի' թաքնվիր բնությունից,
նա քո մարմնում է…
Ճիշտ ու սխալ չկա,
կա հասունացած ու չհասունացած բնություն, օր,
                                                              կիրք, էքստազ…
Ես կուզենայի այդպիսի անուն ընտրել, եթե որոշեի դառնալ զգացում…
 
Պատկերացնու՞մ ես քեզ այդ առաքելությամբ` դու ես էքստազը…
Գիտե՞ս` ինչը երբեք չի մոռացվում էքստազի մեջ բարբարոս…
Բույրդ , իմ հրաշք…
Քո բույրը դեռ սավառնում է հուշերում վայրի…
Ես չեմ սիրում քեզ հեռու,
Ես ինքս կդառնամ «հեռու», եթե դու իմ մեջ չես…
Կարող եմ և «ապտակել».
Այնտեղ կպոռթկա սեր-կիրքս,
եթե դիմացս ես…
Դավաճանիր ինձ միայն մենության հետ.
Նա կհաշտեցնի մեզ…
Մենա՞կ ես…
ես էլ…
Փարվի'ր ձայնիս,.
Ընկմվի'ր ձայնիս մեջ,
Անձրևվի'ր ձայնիս մեջ…
Եթե կարող ես` նայիր աչքերիս…
Գուցե կա՞ս դեռ դու
մշուշում անցած…
Ո՞րն է խաչմերուկը…
Որտե՞ղ ենք մենք…
Շարունակիր ապրել` ինձ հետ ու առանց…



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 569 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...