Իսկական սերը պետք է անցնի այս 7 փուլերը. հոգեբաններԸստ հոգեբանների՝ սերը մինչ սեր դառնալը պետք է անցնի 7 հիմնական փուլերով. Սիրահարվածություն (գրավելու փուլ), Հարմարվողականություն (հագեցման փուլ, հետո հագեցվածություն), Վեճեր (գարշանքի փուլ), Համբերություն, Ծառայություն, Ընկերություն, Սեր: Իսկ հիմա քննարկենք այս փուլերը ավելի մանրամասն:

/Սիրո հոգեբանություն - Իսկական սերը պետք է անցնի այս 7 փուլերը. հոգեբաններ " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Սիրո հոգեբանություն


Իսկական սերը պետք է անցնի այս 7 փուլերը. հոգեբաններ
 
 


   

Ըստ հոգեբանների՝ սերը մինչ սեր դառնալը պետք է անցնի 7 հիմնական փուլերով. Սիրահարվածություն (գրավելու փուլ), Հարմարվողականություն (հագեցման փուլ, հետո հագեցվածություն), Վեճեր (գարշանքի փուլ), Համբերություն, Ծառայություն, Ընկերություն, Սեր: Իսկ հիմա քննարկենք այս փուլերը ավելի մանրամասն:

 

Իսկական սերը պետք է անցնի այս 7 փուլերը. հոգեբաններ1-ին փուլ - Սիրահարվածություն

Որպես օրենք՝ հարաբերությունները սկսվում են սիրահարվածությունից: Երբ տղամարդն ու կինը հիացած են մեկմեկով, սուզված են կրքերի, զգացմունքների և ռոմանտիկայի գիրկը: Կոնֆետածաղկեփնջային ժամանակահատված՝ պայմանավորված հորմոնալ ֆոնով: Եվ տևում է այն որպես օրենք 3 ամսից մինչև 2 տարի:


2-րդ փուլ - Հարմարվողականություն

Առաջին փուլին հաջորդում է հարմարվողականության փուլը: Երբ ռոմանտիկ հարաբերությունները հասել են իրենց գագաթնակետին: Հագեցվելու ժամանակահատված, որից հետո հագեցվածություն: Այս հարաբերությունը 
հիշեցնում է եղանակ մինչ փոթորիկը: Ամեն ինչ լուռ է և հանգիստ, սակայն օդում զգացվում է փոթորիկի շունչը:


3-րդ փուլ - Վեճեր

Վեճեր: Գարշանքի փուլ: Կոնֆլիկտը հասունացել է և արտահայտվում է բացահայտ: Այս երեք փուլերը նկարագրում են առավել շատ հանդիպող հարաբերությունների սցենարը (գայթակղվել, հագեցվել ու հագենալ ՝ գարշանք): Վեճի փուլում մարդիկ բաժանվում են, հույսով, որ մյուս զուգընկերոջ հետ իրենց բախտը ավելի շատ կբերի: Բայց որպես օրենք իրավիճակը կրկնվում է:


4-րդ փուլ - Համբերություն

Համբերություն. այս փուլում մարդիկ հասկանում են, որ պետք է հաղթահարել վեճերը: Վեճերի փուլը անցնում է, և հարաբերությունները կարծես թե վերականգնվում են: Սկսվում է նոր կծիկ: Նորից սիրահարվածություն, հարմարվողականություն, վեճեր, համբերություն և... Նոր կծիկ: 

Սա հարաբերությունների զարգացման հնարավոր ևս մեկ սցենար է: Այժմ հարաբերությունները կարող են ավելի երկար լինել: Այժմ զույգերը գիտեն, որ վեճերը ընդամենը որոշակի անցողիկ փուլ են, որից հետո սկսվում է հարաբերությունների նոր կծիկ: Այդպիսի զույգերը կա՛մ բաժանվում են, երբ համբերությունը սպառվում է, կա՛մ էլ նրանց մոտ ցանկություն է առաջանում գտնել իսկական, ներդաշնակ հարաբերությունների հարթակ: Այս դեպքում նրանք կարող են բարձրանալ հաջորդ սանդուղքով:


5-րդ փուլ - Ծառայություն:

 

Իսկական սերը պետք է անցնի այս 7 փուլերը. հոգեբաններ

Սա հարաբերությունների զարգացման էականորեն այլ մոտեցում է: Ըստ էության, այս փուլից է սկսվում իրապես դեպի սեր ճանապարհը: Եթե նախկին փուլերի մոտիվները (պատճառները) միմիայն եսակենտրոն էին, ապա այստեղ առաջանում է միտք ծառայել զուգընկերոջը՝ գործել նրա հաճույքի համար:


6-րդ փուլ - Ընկերություն

Հարաբերությունների զարգացման հաջորդ փուլը ընկերությունն է: Այն հիմնվում է նախորդ՝ ծառայության վրա. երբ զույգերի մոտ ստեղծվում է «վստահության բանկ» և շնորհակալության զգացմունք:


7-րդ փուլ - Սեր

ՍԵՐ: Այս երկար և բարդ ճանապարհի վերջում զույգերը ստանում են արժանի մրցանակը՝ իրական սեր, որը արդեն չի վերջանում և թուլանում ժամանակի ընթացքում՝ այլ միայն ամրանում է: Ենթադրվում է, որ այդ 7 փուլերի
անցման ժամանակահատվածը կարող է տևել մոտ 12 և ավելի տարի...

 


9 սովորություններ, որ ունեն երջանիկ զույգերը


Психология. Про любовь и секреты счастливых отношений


Психология. Безответная любовь



Տարածել...


Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 3600 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...