Ես սիրում եմ քեզ...

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, աշխարհի ամենասպասված և ամենագեղեցիկ խոսքերն են, որ երազում է լսել յուրաքանչյուր կին: Սքանչելի է, երբ սերը անկեղծ է, անկրկնելի, երբ սահմաններ, ժամանակ ու ոչինչ չի ճանաչում:

Ինչո՞ւ եք սիրում, երբեմն փորձե՞լ եք թեկուզ մտովի պատասխանել այս հարցին: Ո՞չ, փորձենք հիմա միասին...
/Սիրո հոգեբանություն - Ես սիրում եմ քեզ... " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Սիրո հոգեբանություն


Ես սիրում եմ քեզ...
 
 
Загрузка...


 
Ես սիրում եմ քեզ...

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, աշխարհի ամենասպասված և ամենագեղեցիկ խոսքերն են, որ երազում է լսել յուրաքանչյուր կին: Սքանչելի է, երբ սերը անկեղծ է, անկրկնելի, երբ սահմաններ, ժամանակ ու ոչինչ չի ճանաչում:

Ինչո՞ւ եք սիրում, երբեմն փորձե՞լ եք թեկուզ մտովի պատասխանել այս հարցին: Ո՞չ, փորձենք հիմա միասին...

Ես սիրում եմ քեզ, որովհետև աշխարհում չեմ տեսնում ոչինչ, բացի քեզանից, իմ աչքերը, սիրտը միայն քեզ  են տեսնում ու զգում…
Ես սիրում եմ քեզ, որովհետև կիսատ եմ առանց քեզ…
Ես սիրում եմ քեզ, որովհետև անկարող եմ դիմանալ այս կարոտին, քանզի միայն դու ես կարող լրացնել այն, մոռացնել տալ ամեն ցավ ու վիշտ, միայն քո հետ է, որ ես կորցնում եմ ժամանակի զգացողությունը, ինձ թվում է քո հետ ժամը րոպե է, իսկ րոպեն լոկ մի վայրկյան...

Ես սիրում եմ քեզ, որովհետև կյանքս ուրախությամբ ես լցնում, քո ամեն բառով կարող եմ հրճվել, լիաթոք ծիծաղել ու ասել, որ... Ես սիրում եմ քեզ, որովհետև ունեմ քեզ…
Ես սիրում եմ քեզ, որովհետև քեզ հետ լինելու մեկ վայրկյանը մի ամբողջ կյանքի հետ չեմ փոխի, որովհետև շնչում եմ քեզնով, դու ես ինձ կյանք տալիս…քո աշխարհը իմն է, քո ուրախությունը, ցավն ու տառապանքը նույնպես ...

Ես սիրում եմ քեզ, որովհետև դու ինձ չես սիրում կամ սիրում ես մի քիչ… Ու ես պատրաստ եմ սպասել, տարիներով, մի ամբողջ կյանք, հավերժ սպասել ու մտածել, որ մի օր վերջապես կգրկես ինձ ու կասես, որ դու էլ սիրում ես ինձ ու չնայած այս ամենին ես վախենում եմ, որովհետև սիրում եմ, վախենում եմ, որ հանուն քո երջանկության, բարօրության, ծիծաղի, կնվիրեմ, կզիջեմ քեզ ուրիշին...

Ես սիրում եմ քեզ, որովհետև ժպիտդ ինձ ապրելու ուժ է տալիս…  ուզում եմ մի քանի վայրկյան քեզ նայել, որ դիմագծերդ հավերժ դրոշմվեն հիշողությանս մեջ, որ ամբողջ կյանքում իմ մտքում նկարեմ քեզ…որ երբեք չմոռանամ ու ընդմիշտ սիրեմ...
Եվ վերջապես ես սիրում եմ քեզ, որովհետև…. չգիտեմ` ինչո՞ւ եմ քեզ այսքան սիրում…

 

 

HD որակով դիտել այստեղ:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 820 | Տեգեր: սեր, սիրո հոգեբանություն, Սիրո պատմություններ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...