«Ես ինքս, ինքս ապրող կարոտ եմ...»Ես  կարոտում  եմ  քեզ  հիմա, այս  պահին,
Ու  մատներս  հուշագրում  են  կարոտի  ցավը:
Ես  խոսում  եմ  քեզ  հետ  կարոտի  շուրթերով,
Քանզի  իմ  մեջ  ուրիշ  ոչի՜նչ  չի  խոսում...
Ուզում  ես, նկարեմ  կարոտս  քեզ`
Կարոտում  եմ  այնպես,
Ինչպես  ուռենու  վարսերը` քամուն.
Ինչպես  թոնիրն  է  կարոտում  հանգչող
Չթխվա՜ծ  հացի  շառագունանքին.
Ես  կարոտու՜մ  եմ:

 

/Սիրո հոգեբանություն - «Ես ինքս, ինքս ապրող կարոտ եմ...» " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 21.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Սիրո հոգեբանություն


«Ես ինքս, ինքս ապրող կարոտ եմ...»
 
 
Загрузка...


 

«Ես ինքս, ինքս ապրող կարոտ եմ...»


Ես  կարոտում  եմ  քեզ  հիմա, այս  պահին,
Ու  մատներս  հուշագրում  են  կարոտի  ցավը:
Ես  խոսում  եմ  քեզ  հետ  կարոտի  շուրթերով,
Քանզի  իմ  մեջ  ուրիշ  ոչի՜նչ  չի  խոսում...
Ուզում  ես, նկարեմ  կարոտս  քեզ`
Կարոտում  եմ  այնպես,
Ինչպես  ուռենու  վարսերը` քամուն.
Ինչպես  թոնիրն  է  կարոտում  հանգչող
Չթխվա՜ծ  հացի  շառագունանքին.
Ես  կարոտու՜մ  եմ:
Ու  չեմ  դառնանում  այսքան  երկարող  կարոտի  համար.
Ներիր, տնքում  ես  հոգսերի  բեռից,
Քեզ  բաժին  ընկած  այս  մեծ  կարոտի  համար` ինձ  ների՜ր...
Հավատա, ոչ  մի  կրծքում  դեռ  այսքան,
Քնքշանք  չե՜ն  ծնել  ցավն  ու  կարոտը.
Ոչ  ոք  չի՜  օրհնել  այսքան  երկյուղած,
Մենությամբ  քաղցր  այս  առավոտը...
Քեզ  կարոտում  եմ  երեխայի  պես,
Մանուկ  օրերիս  տաք  սրտխփումով,
Քեզ  կարոտում  եմ  իմաստունի  պես,
Եղածի  հետ  հաշտ  խոհականությամբ:
Ես  ինքս, ինքս  ապրող  կարոտ  եմ.

Հիշում եմ, սեր իմ, ամեն վայրկյանը,
Ամեն ակնթարթն ու ամեն մի պահը,
Հիշում եմ հայացքդ լուռ ու խոսուն,
Աչքերիդ փայլը մութ ու անհուն:
Հիշում եմ ասված քնքուշ այն խոսքերը,
Հիշում եմ հնչած ամեն, ամեն մի բառը,
Հիշում եմ հուզված քո խենթ հայացքը,
Առաջին համբույրը, մարմնիդ ջերմ հպումը:
Հիշում եմ հուզմունքից դողացող ձեռքերդ
Անզուսպ կարոտից տանջվող ջերմությունդ
Հիշում եմ, հոգիս, ամեն մի վայրկյանը,
Խենթության հասնող մեր ջերմ հպումը:
Ես չեմ մոռանա համբույրը կրքոտ
Անսանձ կարոտով խենթ ու խելառ,
Չեմ մոռանա քո շունչը տաքուկ,
Որ զգում եմ կողքիս ես ամեն վայրկյան:

Սիրահար սիրտս ճախրում է ասես
Իրիկվա խաղաղ անվերջության մեջ,
Րոպեներն անդարձ սահում են անցնում,
Հիշեցնում ապրած ամեն մի զգացում:
Հիշում եմ, այո, ու չեմ մոռանա
Ես չեմ զղջում ու չեմ ափսոսա,
Եթե ողջ աշխարհն էլ ինձ անիծի,
Միևնույն է սերս հավերժ պիտի ապրի:

Անծանոթուհի
 

 

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 495 | Տեգեր: Սիրո պատմություններ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...