Կյանքի մեծագույն հարցն է` ինչպես ապրել մարդկանց մեջ:

Մարդը միակ արարածն է, ով չի ցանկանում լինել այն, ինչ ինքը կա:

Չսիրված լինելն ուղղակի անհաջողություն է. չսիրել` ահա իսկական դժբախտությունը:

Կարևոր հարց, որի պատասխանն արժե գտնել սեփական փորձով. կարելի է արդյոք  լինել  երջանիկ  և  միայնակ:
/Սիրո հոգեբանություն - Չսիրված լինելն ուղղակի անհաջողություն է. չսիրել` ահա իսկական դժբախտությունը. Ալբեր Քամյու " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Սիրո հոգեբանություն


Չսիրված լինելն ուղղակի անհաջողություն է. չսիրել` ահա իսկական դժբախտությունը. Ալբեր Քամյու
 
 


   

 

Կյանքի մեծագույն հարցն է` ինչպես ապրել մարդկանց մեջ:

Մարդը միակ արարածն է, ով չի ցանկանում լինել այն, ինչ ինքը կա:

Չսիրված լինելն ուղղակի անհաջողություն է. չսիրել` ահա իսկական դժբախտությունը:

Կարևոր հարց, որի պատասխանն արժե գտնել սեփական փորձով. կարելի է արդյոք  լինել  երջանիկ  և  միայնակ:

Անխուսափելի  է  միայն  մեկ բան` մահը, մնացած ամեն ինչից կարելի է խուսափել: Այն ժամանակահատվածում, որն ընկած է մեր ծննդյան և մահվան միջև, ոչինչ կանխորոշված չէ. ամեն ինչ կարելի է փոխել, կարելի է նույնիսկ դադարեցնել պատերազմները  և  ապրել  խաղաղության  մեջ,  միայն թե ցանկանալ այնպես, ինչպես  հարկն է` բավականաչափ  ուժեղ  և  երկար:

Դպրոցը մեզ պատրաստում է մի կյանքի, որը գոյություն չունի:

Մարդկային սիրտն անհեթեթ սովորություն ունի` ճակատագիր անվանելու միայն այն, ինչը  կործանում է իրեն:

Գիտակցությունն անզոր է սրտի ձայնի նկատմամբ:

Ժամանակը դանդաղ է ընթանում, երբ հետևում ես նրան: Այն զգում է հսկողությունը: Բայց այն նաև օգտվում է մեր ցրվածությունից: Հնարավոր է նույնիսկ, որ գոյություն ունի երկու ժամանակ` այն, որին մենք հետևում ենք, և այն, որը մեզ փոխում է:

Սիրել` նշանակում է համաձայնվել ծերանալ մեկ ուրիշ մարդու հետ:

Ոչինչ այնքան չի ոգեշնչում, որքան սեփական անհույս վիճակի գիտակցումը:

Դուք երբեք երջանիկ չեք լինի, եթե շարունակեք փնտրել, թե ինչում է կայանում երջանկությունը: Եվ դուք երբեք չեք ապրի, եթե շարունակեք փնտրել կյանքի իմաստը:

Գրողի նպատակն է պահպանել քաղաքակրթությունն ինքնակործանումից:

Անարդարության դեմ կամ պայքարում են, կամ համագործակցում նրա հետ:

Մարդ իրեն միայնակ է զգում, երբ շրջապատված է վախկոտներով:

Երիտասարդ ժամանակ ես մարդկանցից պահանջում էի ավելին, քան նրանք կարող էին ինձ տալ` անդավաճան ընկերություն, հավատարիմ զգացմունքներ: Հիմա սովորել եմ նրանցից պահանջել ավելի քիչ, քան նրանք կարող են տալ` լինել կողքիս ու լռել: Եվ նրանց զգացմունքներին, ընկերությանը, շնորհակալ արարքներին ես միշտ նայում եմ որպես մի իսկական հրաշքի, որպես Աստծո պարգևի:

Ազատ է միայն նա, ով կարող է իրեն թույլ տալ չստել:

Ազատությունն առաջին հերթին պարտավորություն է, և ոչ թե առավելություն:

Ճշմարտությունը լույսի պես կուրացնում է:

Առանց հուսալքության չի լինում սեր դեպի կյանքը:

Խանդը, մեծ հաշվով, սեփական անձի դատապարտում է: Գիտակցելով, թե ինչ ես ունակ մտածել ինքդ, որոշում ես, որ նա էլ կարող է մտածել այդ մասին:

Ոմանք ստեղծված են սիրելու համար, ոմանք` ուղղակի ապրելու:

Յուրաքանչյուր ոք մեռնում է չբացահայտված:

Կյանքի իմաստի հարցը ես համարում եմ ամենաանհետաձգելին բոլոր հարցերից:

Հենց ազատ ընտրությունն է ձևավորում անհատին: Լինել` նշանակում է ընտրել ինքդ քեզ:

Փիլիսոփայությունը անամոթության ժամանակակից ձևն է:

Սերը, հավանաբար, այն միակ բանն է, ինչը մեզ գոհացնում է Աստծո մեջ, չէ որ մենք երբեք դեմ չենք, որ ինչ-որ մեկը մեզ սիրի մեր կամքին հակառակ:

Քանի դեռ մարդ չի տիրապետել իր զգացմունքներին, նա չի տիրապետել ոչնչի:

Ինչ սնափառ է այն մարդը, ով ցանկանում է համոզել իրեն և ուրիշներին, որ ինքը ճշմարտության է ձգտում, այնինչ իրականում նա սեր է տենչում:

Լինում են պահեր, երբ անսպասելի անկեղծությունը հավասարազոր է ինքնատիրապետման աններելի կորստին:

Կյանքին պետք չէ որևէ արժեք վերագրել, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն բերում է եզրահանգման, որ չարժե ապրել:

Գոյություն ունի միայն մեկ իսկապես փիլիսոփայական խնդիր` ինքնասպանության խնդիրը: Որոշել, արժանի է կյանքը, որ այն ապրես, թե ոչ, նշանակում է պատասխանել փիլիսոփայության հիմնահարցին:

Ամեն մի սերնդի յուրահատուկ է համարել իրեն կոչված աշխարհը վերափոխելու:

Կյանքում ամեն մի րոպեն իր մեջ հրաշք և անսահման երիտասարդություն է պարունակում:


 



Տարածել...


Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: 13.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 411 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...