5 «լեզու»՝ սերն արտահայտելու համարՀոգեբանները պնդում են, որ սիրո պահանջմունքը մարդու հիմնական հուզական պահանջմունքն է: Մենք ուղղակի կարիք ունենք, որ մեր կողքին լինի մտերիմ, սիրելի մեկը: Սակայն պատահում է այնպես, որ նույնիսկ մեր կյանքում սիրելի անձնավորության առկայության դեպքում մեզ բավարար չափով սիրելի չենք զգում:

/Սիրո հոգեբանություն - 5 «լեզու»՝ սերն արտահայտելու համար " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Սիրո հոգեբանություն


5 «լեզու»՝ սերն արտահայտելու համար
 
 


   

Հոգեբանները պնդում են, որ սիրո պահանջմունքը մարդու հիմնական հուզական պահանջմունքն է: Մենք ուղղակի կարիք ունենք, որ մեր կողքին լինի մտերիմ, սիրելի մեկը: Սակայն պատահում է այնպես, որ նույնիսկ մեր կյանքում սիրելի անձնավորության առկայության դեպքում մեզ բավարար չափով սիրելի չենք զգում:

 

5 «լեզու»՝ սերն արտահայտելու համար

 

Եթե մենք ցանկանում ենք սիրել միմյանց, ապա պետք է իմանանք, թե ինչ է ուզում դիմացինը: Մենք պետք է ցուցադրենք, արտահայտենք նրան մեր սերն այնպես, որ նա հասկանա մեզ, կարծես նույն լեզվով ենք խոսում: Մի մարդ տեսնում է սեր այնտեղ, որտեղ մյուսը ոչինչ չի նկատում, և՝ հակառակը:
Լեզուների տարբերությունը կազմում է մարդկության մշակույթի անքաքտելի մասը: Եթե մենք ցանկանում ենք լինել շփման մեջ արդյունավետ և հաղթահարել մշակույթային պատնեշները, ապա պետք է ուսումնասիրենք նրանց լեզուն, ում հետ ցանկանում ենք շփվել: 

Նույնը հույզերի պարագայում: Լեզուն, որով դուք արտահայտում եք ձեր սերը, կարող է տարբերվել ձեր զուգընկերոջ լեզվից, ինչպես հայերենը չիներենից: Եվ շատ հազվադեպ է պատահում, որ զուգընկերները, սիրելիները խոսում են սիրո միևնույն լեզվով: Յուրաքանչյուրն օգտագործում է իր լեզուն և զարմանում, թե ինչու դիմացինն ասես իրեն չի լսում: Անօգուտ է սեր խոստովանել հայերեն, եթե դիմացինը հասկանում է միայն չիներեն: Սեր պետք է խոստովանել, արտահայտել այն մարդու լեզվով, ում սիրում ես:

Դոկտոր Գ. Չեփմենը շուրջ 20 տարի աշխատում է ընտանեկան զույգերի հետ և ահա թե ինչ եզրահանգման է եկել՝ գոյություն ունեն սիրո 5 հիմնական լեզուներ՝ 5 միջոցներ, որի օգնությամբ մարդիկ արտահայտում և ընկալում են սերը:

 

1.     Ջերմ խոսքեր: 

Որոշ մարդկանց համար որպես սիրո հատուկ ցուցանիշ հանդես են գալիս գովասանքը, հաճոյախոսությունները, բարի խոոսքերը: Գովե՛ք տղամարդուն, ասացե՛ք, թե նա ինչ լավն է, խելացի, ինչ հրաշալի կերպով ամրացրել է դարակը, օգնել ձեզ լուծել խնդիրը և այլն: Ասացե՛ք կնոջը, թե ինչ նուրբ է նա, մեղմ, հմայիչ, որ միակն է ձեզ համար, ինչ հրաշալի ճաշակ ունի և այլն: Խոստովանե՛ք մեկմեկու, որ շնորհակալ եք, որ սիրելին ներկա է ձեր կյանքում:

 

2.     Համատեղ գործեր/ժամանակ: 

Իսկ մյուսների համար էլ սիրո ցուցանիշն են համատեղ գործերը: Խանութներով շրջելը, մեքենայի նորոգումը, բնակարանի հարդարումը, նույնիսկ զրույցն ընթրիքի ժամանակ և դրան հաջորդող ֆիլմի դիտումը լիովին կարելի է համատեղ գործեր անվանել: Եթե սա է ձեր զուգընկերոջ լեզուն, աշխատեք ավելի շատ ժամանակ միասին անցկացնել, կարևոր չէ տանը, թատրոնում, թե զբոսնելիս:

 

3.     Նվերներ: 

Ոմանք գտնում են, որ սիրո բարձրագույն արտահայտչաձևերն են նվերները: Ընդ որում, նվերի գինը կապ չունի, կարևորն ինքնին փաստն է: Եթե սա ձեր տարբերակն է, ապա ձեր սիրելիին նվերներ արեք: Նա կգնահատի դա: Մի՛ մոռացեք ժամանակ առ ժամանակ անակնկալներ մատուցել՝ փոքր և մեծ:

 

4.     Ծառայել/ օգնություն: 

Ծառայել ասելով հասկանում են, թե ինչ եք դուք անում ձեր սիրելիի համար, այսինքն՝ կատարու՞մ եք արդյոք հենց այն գործողությունները, որոնք ակնկալում է ձեր սիրելին ձեզնից և որոնք կարևոր են նրա համար: Օրինակ, կինը արդուկում է տղամարդու հագուստը, պատրաստում նրա սիրելի ուտեստները և այլն:

 

5.     Մարմնային կոնտակտ: 

Գրկախառնությունները, համբույրները, հպումները հարաբերությունների հիմնարար բաղադրիչներից են: Եթե ձեր սիրելին նախընտրում է այս լեզուն, ապա մի՛ անտեսեք մարմնային կոնտակտը՝ գրկեք, համբուրեք, շոյեք, ձեռքը բռնեք:

Վերջում հիշեցնենք, որ սիրո լեզու ասելով նկատի ունենք հիմնական, առաջատար լեզուն, մնացած 4 լեզուները երկրորդային են: Առաջնությունը տվեք հիմնական լեզվին, սակայն երբևէ մոռացության մի՛ մատնեք մնացածները:

 

Պատրաստված է Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուներ» գրքի հիման վրա:
Ռուսերենից թարգմանեց Գայանե Սարգսյանը 


Подпишитесь на доски (Սիրո հոգեբանություն) следующих пользователей Pinterest: Օգտակար.



Տարածել...


Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սիրո հոգեբանություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 846 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...