Ուժերի գերլարումով կնոջ հետ ունենում են էպիզոդիկ սեռական կյանք, ապա բաժանվում

«Քողարկված հոմոսեքսուալիզմը իրենից ներկայացնում է անհատի հոմոսեքսուալ կողմնորոշում, որը նա թաքցնում է բոլորից: Ըստ էության, քողարկված հոմոսեքսուալիզմը դրսևորվում է ինքնարտահայտման անկարողությամբ և գտնվելով փնտրտուքների մեջ կամ չունենալով սեքսուալ կյանք փորձում են թաքցնել իրենց հակումները ամուսնության միջոցով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:

Ըստ նրա՝ այդպիսի երիտասարդները ունենալով դեռևս տարաբնույթ սեքսուալ ֆանտազիաներ գտնվում են ներ-և/կամ միջանձնային կոնֆլիկտային իրավիճակներում:

«Այդպիսի անհատների շրջանում առաջանում է հակասություն, որոշ ժամանակ նրանք չեն ռեալիզացնում իրենց սեռական կյանքը կամ ունենում են էպիզոդիկ փորձեր, որոնք կարող են լինել ինչպես հոմոսեքսուալ, այնպես էլ հետերոսեքսուալ բնույթի: Սա, ըստ էության, բիսեքսուալիզմի էլեմենտներ է պարունակում»,- նշեց նա:
 
/Տղամարդիկ - Քողարկված հոմոսեքսուալների մասին " />
Загрузка...