Տղամարդիկ իրենց հույզերն ու զգացմունքներն արտահայտելու խնդրում չափից ավելի զուսպ են, ժլատ: Նրանք նույնիսկ մեծ դժվարությամբ են արտաբերում «Ես քեզ սիրում եմ» բառերը: Հակառակ դրա, կանանց անչափ դուր է գալիս, երբ տղամարդը ոչ միայն չի թաքցնում զգացմունքները, այլև դրանք արտահայտում է հաճախակի: 
 
Նրանց հիացնում է տղամարդու անկեղծությունը: Երբ տղամարդն իր լուրջ խնդիրներից մեկը քննարկում է կնոջ հետ, ապա վերջինս դա համարում է լավ նվերին հավասարազոր մի բան, վստահության մեծ քվե: Բայց և իսկույն խոստովանենք, որ այդպես քիչ է պատահում, որովհետև տղամարդուն թվում է, որ եթե իրեն վերաբերող որևէ հարց քննարկի կնոջ հետ, ապա դրանով կմատնի իր թուլությունը և ինքնուրույն կերպով խնդիրը լուծելու անկարողությունը: 
 
Ինչու՞ են տղամարդիկ թաքցնում իրենց զգացմունքները
 
Իրականում դա որևէ կապ չունի նրա կարողությունների ու թուլությունների հետ: Նույնիսկ հակառակը. արժե մանրամասն լսել կնոջ դիտարկումներն ու խորհուրդները, դրանց մի մասի  ճիշտ հակառակն անելու համար: Բացի դա, պետք է միշտ հիշել, որ կանայք ցանկացած գործի մեջ մանրուքները նկատելու մեծ վարպետություն ունեն:
 
 
/Տղամարդիկ - Ինչու՞ են տղամարդիկ թաքցնում իրենց զգացմունքները " />
Загрузка...