Չկա մի մարդ, ում համար կարևոր չեն սերն ու անձնական երջանկությունը: Ինչքան էլ հաջողակ լինես գործում, հարուստ ու հարգված շրջապատում, ուրախությունդ լիարժեք չի լինի, եթե կողքիդ չկա հոգեհարազատ մեկը, ով անկեղծորեն կկիսի ուրախությունդ և կհասկանա թախիծդ:  Ոմանք նրան անվանում են երկրորդ կես, ոմանք «միակը ճակատագրով»…

Սիրո մասին շատ է խոսվել և դեռ շատ կխոսվի, բայց գաղտնիքը, թե ինչու է կախարդանքի պես  ձգողություն առաջանում հենց տվյա’լ երկուսի միջև և ինչ էլ անես չի ստացվում` մեկ այլ երկուսի հարաբերություններում, առ այսօր ոչ ոք չի բացահայտել:
 Ոչ ոք չի սովորում սիրել. սիրում ես այնպես, ինչպես կարող ես միայն դու: Իսկ սիրելիս նոր լույսով ես տեսնում թե’ ինքդ քեզ, թե’ ողջ աշխարհը:

 
Իմաստախոսքեր ամուսնության մասին

Ներկայացնում եմ թե ժողովրդական, թե ժամանակակից հայտնի մտավորականների, խելացի մարդկանց մտքերից: Օգտվում եմ Սոնա Սե‎‎ֆերյանի «Իմաստախոս ժողովուրդը» գրքից:

 «Գեղեցիկ աղջկա ամուսնությունը կիսով չափ հաջողված է»:

*     *     *

«Զգուշացիր պակասավոր տղամարդուց և 3 անգամ ամուսնացած այրուց»:

*     *     *

 «Գյուղում մի լավ կին կա` ամեն մարդ կարծում է ` իր կինն է»:

*     *     *
/Ամուսնություն - Իմաստախոսքեր ամուսնության մասին " />
Загрузка...