Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Կանայք


Ահա 4 նշան, որոնք կվկայեն՝ խելացի կին ես, թե ոչ
 
 


   NEWS.am STYLE

Ինչպիսի՞ն է խելացի կինը...

1. Նա սևեռված չէ տղամարդկանց վրա

Իհարկե՝ նրա կյանքում տղամարդիկ եղել են, կան ու կլինեն, բայց նրա աշխարհը չի պտտվում տղամարդկանց շուրջ: Նա հասկանում է, որ հակառակ սեռի հետ հարաբերությունները կարեւոր են, բայց նրա երջանկության միակ պայմանը չեն: Նա ունի զբաղմունք, ընկերներ եւ աշխատանք: Նա գնահատում է իրեն եւ գտնում է, որ որպես կին կկայանա այն ժամանակ, եթե հանդիպի «այն միակին»:

 

2. Նա ազնիվ է ինքն իր հետ

Խելացի կինը գիտի, որ դառը ճշմարտությունը միամիտ երեւակայությունից լավ է: Ուստի նա անհեթեթ արդարացումներ չի որոնում ո՛չ իր, ո՛չ էլ իր տղամարդու համար: Եթե տղամարդը չի զանգահարում, նշանակում է՝ ինքը նրան հետաքրքիր չէ: Վե՛րջ: Տատիկի հիվանդության կամ գիշերը ժամը 12-ի ժողովների մասին արդարացումներն ավելի լավ է պահել մեկ ուրիշի համար: Խելացի կինը վարդագույն ակնոց չի կրում:

 

3. Նա տեսարաններ չի սարքում

Խելացի կինը բաց է իր զգացմունքների դրսեւորման համար: Եթե նա ուրախանում է, ապա ուրախանում է ողջ սրտով: Եթե տխրում է, նույնպես չի թաքցնում դա: Սակայն խելացի կինը տեսարաններ չի սարքում, իր զգացմունքները հրապարակավ ի ցույց չի դնում: Նա հասկանում է, որ եթե ինքն իսկապես տառապում է այդ տղամարդու կողքին, նշանակում է՝ նա իրենը չէ: Իսկ մեկ դերասանով թատրոնը նրան պետք չէ:

 

4. Նա խորաթափանց է

Նա զգում է սուտն ու լավ է ճանաչում մարդկանց, ուստի նրան խաբելը հեշտ չէ: Նա բաց է եւ պատրաստ է իր օգնությունն առաջարկել դժվարին իրավիճակներում: Նա նախանձ չէ եւ պատրաստ է ձեզ հետ կիսել ձեր ուրախությունը: Ուստի նրա հետ շատ հեշտ է շփվել եւ ընկերություն անել:

Աղբյուրը՝ Liza.ua





Տարածել...


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: NEWS.am STYLE

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: NEWS.am STYLE
Դիտումներ: 227 | Տեգեր: Թե, Ես, կին, որոնք, Ոչ, խելացի, կվկայեն՝, Ահա, նշան | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...